«Կարծում եք, որ դա զենքի գործադրման մասի՞ն չէ, բա ի՞նչ է»․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 21:32
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
Բոլորը

Ռուսաստանի պետական հեռուստաալիքը ռեպորտաժ է արել, որով խառնվում է ՀՀ ներքին գործերին։ Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ակնհատ է, որ մենք որոշում ենք ընդունել ու փակել ենք այդ ծրագրերի հեռարձակումը Հայաստանում, շատ ճիշտ որոշում է։ Եթե այսպես շարունակվի, հնարավոր է, որ մենք ավելի հեռուն գնանք»,- ասաց Ալեն Սիմոնյանը և պատասխանելով մեր հարցին՝ արդյո՞ք հանրային մուլտիպլեքսից կհանվեն ռուսական ալիքները, պատասխանեց․ «Չեմ բացառում։ Ես կարծում եմ, որ մենք պետք է դա քննարկենք։ Սա ի՞նչ է նշանակում։ Տեսե՞լ եք՝ մենք խառնվենք ՌԴ-ի իշխանության, ընդդիմության ներքին գործերին, էդ ի՞նչ ձև է»։

Factor TV-ի հարցին՝ Սամվել Կարապետյանի հայտարարությունն էլ է համարում ՌԴ-ի կողմից իրականացվող հիբրիդային պատերազմի մաս, Ալեն Սիմոնյանն ասաց.

«Հայտարարություն է անում և ասում, որ ինքը իր ձևերով դա կանի, չի ասում քաղաքական գործունեություն, ավելի հեռուն է գնում, ասում է՝ իմ ձևերով, սա ուղղակի չի լինում։ Նման երկրներում, ինչպիսին ՌԴ-ն է, մեծ կապիտալ ունեցող մարդիկ նման բաներ չեն անում, դա ավարտվում է այդ կապիտալի ուղղակի փոխանցմամբ կա՛մ պետությանը, կա՛մ որևէ այլ սեփականատիրոջ»։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ անշնորհակալ գործ է ենթադրել, թե ինչ է նկատի ունեցել Սամվել Կարապետյանն «իր ձևով մասնակցելու» մասին հայտարարելով։ Սակայն խորհրդարանի ղեկավարը հիշեց Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը։

«Մենք երկիր ենք, որն ունեցել է Հոկտեմբերի 27 հենց այս շենքում։ Անշնորհակալ գործ է նման կանխատեսումներ անելը։

Մամուլում հրապարակում եղավ, որ «Արբատ» բատալիոն է ստեղծվել, հիմա եկեք այս ինֆորմացիաները դնենք իրար կողք ու ասենք, որ մենք ոչ մի բանից չենք անհանգստանում, ու մի օր մի բան տեղի ունենա։ Իրավապահ մարմիններն աշխատել են և շարունակելու են աշխատել»,- ասաց խորհրդարանի ղեկավարը։

Factor TV-ի հստակեցնող հարցին՝ այսինքն ԱԺ նախագահը կարծում է, որ զենքի գործադրում է ենթադրում Կարապետյանի ասած «իր ձևով մասնակցությունը», Ալեն Սիմոնյանը հարցադրումով է պատասխանել։

«Դուք կարծում եք, որ դա զենքի գործադրման մասին չէ՞ր։ Բա ի՞նչ է։ Կա քաղաքական գործունեություն, դա ԱԺ-ն է, հարցազրույցն է, քաղաքական գործունեությունն է կուսակցական մակարդակով։ Էդ ինչի՞ մասին էր խոսքը։ Մարդիկ պետք է զգույշ լինեն նման արտահայտություններ անելիս, սա երկիր է»,- եզրափակեց ԱԺ նախագահը։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան