Սամվել Կարապետյանի նպատակը պետությանը և եկեղեցուն հաշտեցնելն էր․ փաստաբան

Լուրեր

26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:27
Բիլ Գեյթսն առաջարկել է ԱԲ-ի հարկ սահմանել՝ մարդկանց մեքենաներով փոխարինելուն զուգընթաց
26.08.2026 | 20:13
Մի փունջ կոռուպցիա նվեր եմ տվել ձեզ, ձեր քննչականը, իհարկե, գործ չի հարուցի․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:00
Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:47
Չինաստան-Նեպալ սահմանին ջրհեղեղի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ավելի քան 380 զբոսաշրջիկ անհետ կորել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:33
Անկրկնելի գոլ՝ Պարագվայի առաջնությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:27
Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է անցկացրել և հայտարարություն տարածել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
26.08.2026 | 19:21
ՊՆ-ում տեղի է ունեցել ԶՈւ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական խմբի առաջին նիստը
Բոլորը

Երեկ 2 ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել կալանքի որոշումը։  Factor TV-ի հետ զրույցում Կարապետյանի պաշտպաններից Լիանա Գասպարյանը որոշ մանրամասներ հայտնեց մեղադրանքի, դրա վերաբերյալ Սամվել Կարապետյանի դիրքորոշման ու դատարանի որոշման մասին։

-Տիկին Գասպարյան, դատարանը Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը  որպես խափանման միջոց ընտրելիս ի՞նչ հիմքեր է նշել։

-Դատարանն արձանագրել է ինչպես հիմնավոր կասկածի առկայությունը, այնպես էլ կալանքի հիմքերը։

-Ինչո՞վ է հիմնավոր կասկածի առկայության հանգամանքը բացատրել  քննիչը։

-Դատարան ներկայացված այն նյութերով, որոնք բոլորիս համար տեսանելի են։

-Կարապետյանը միայն մեղադրանքի վերաբերյալ է՞ դիրքորոշում հայտնել, թե՞ ցուցմունք  է տվել և մանրամասներ հայտնել։

-Դիրքորոշում է հայտնել, որ մեղադրանքը չի ընդունում, ցուցմունքի հետ կապված չեմ  ցանկանում մեկնաբանություն տալ, բայց ցուցմունքը վերաբերել է ամբողջ տեսանյութին, որը բոլորիս համար հասանելի է։

-Տեսագրության մեջ Սամվել Կարապետյանն ասում է, որ եթե քաղաքական գործիչները չկարողանան, ինքն իր ձևով է մասնակցելու այս ամեն ինչին։ Ի՞նչ նկատի ուներ Կարապետյանը, ինչի՞ն էր մասնակցելու, ինչ ձևով էր մասնակցելու։

-Այդ արտահայտության տակ որևէ միտում չկա, Կարապետյանն այն  կարծիքին է, որ դա ընդամենը երկու կողմերի միջև եղել է հաշտության կոչ։ Եթե հաշտության չգան, իր միջոցներով կփորձի երկու կողմերին բերել հաշտության։

-Այսինքն՝ Սամվել Կարապետյանի  նպատակն էր՝ պետությանը և եկեղեցուն հաշտեցնե՞լը։

-Այո՛։

-Տեսանյութի հրապարակումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալ գրառումն է կատարել, մեջբերում եմ․ «ասում է, մենք մեր ձևով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։

Դատական  նիստին այս մասին քննարկում եղե՞լ է այն համատեքստում, որ դա կարող է դիտարկվել որպես գործը քննող դատավոր Արտակ Կարապետյանի նկատմամբ ազդեցության փորձ։

-Զերծ կմնամ այդ մասին խոսել։ Մենք ընդամենը իրավական դաշտում փորձել  և արել ենք ամեն բան, որպեսզի ապացուցենք, որ մեղադրանքն ակնհայտ ապօրինի է և շինծու։ Մնացածի մասով՝ որևէ արձագանք տալ չեմ կարող։

-Ասացիք,  որ դատարանն արձանագրել է կալանքի հիմքերը։ Օրինակ՝ փախուստի ռիսկ արձանագրե՞լ է դատարանը։

-Քանի որ դատական ակտը  և վարույթի  նախաքննությունը գաղտնի են, ես  չեմ կարող բացել շատ հանգամանքներ, բայց այ՛ո, այդ հիմքն արձանագրված է։

-Սամվել Կարապետյանի սոցիալական կապերը դիտարկվե՞լ են որպես փախուստի ռիսկը մեծացնող հանգամանք։

-Եկեք արձանագրենք, որ դատարանը համարել է, որ առկա են  կալանքի հիմքներն ու հիմնավոր կասկածը։

-Այսինքն՝ դատարանը գործի քննությանը խոչընդոտելու, վկաների վրա հնարավոր ազդեցության ռի՞սկ է տեսել։

-Այո՛։

Եթե, Ձեր պնդմամբ, Սամվել Կարապետյանի մեղադրանքի հիմքում բացառապես հրապարակված տեսանյութերն են, ապա ինչպե՞ս պետք է օրինակ, Կարապետյանն ազատության մեջ մնալու դեպքում ազդեր արդեն իսկ վարույթն իրականացնող մարմնում գտնվող տեսանյութերի բովանդակության վրա։

-Այդ հարցը ևս դատական նիստում քննարկվել է։ Բարձրացվել է այն հարցը, որ այս քրեական վարույթի առանձնահատկությունն այն է, որ այն ապացույցների նկատմամբ,․  որոնք վերցվել են և զննության ենթարկել, խոսքը տեսագրությունների մասին է, որևէ անձ և որևէ կերպ չի կարող միջամտություն իրականացնել։

-Մինչև Կարապետյանի ձերբակալվելը նրա բնակարանում նաև խուզարկություն է իրականացվել։  Իրավապահներն ի՞նչ էին փնտրում՝ ըստ դատարանի որոշման  և ինչ են գտել։

-Խուզարկութան գործողությանը ես չեմ մասնակցել, բայց ունեմ տեղեկություն, որ ինչպես անձնական, այնպես էլ Կարապետյանի բնակարանի խուզարկությամբ վարույթն իրականացնող մարմնին հետաքրքրող որևէ իր չի հայտնաբերվել։

-Պատրաստվո՞ւմ եք բողոքակել կալանքի որոշումը։

– Միանշանակ։

 

Զրույցը վարեց Արաքս Մամուլյանը։