Իսրայելը հարվածել է Իրանի Արաքի ծանր ջրի ռեակտորին, Իրանը հրթիռակոծել է Իսրայելի 3 քաղաք ու «Սորոկա» բժշկական կենտրոնը

Լուրեր

08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
Բոլորը

Այսօր՝ հունիսի 19-ին, Իսրայելն ու Իրանը շարունակել են օդային հարվածները։

The Times of Israel-ը հայտնում է, որ Իրանը հրթիռակոծել է Բեեր Շեբայի «Սորոկա» բժշկական կենտրոնը։ ԲԿ-ի խոսնակը հայտնել է, որ հիվանդանոցը տարբեր մասնաշենքերում «մեծ վնասներ» է կրել, և հարձակման հետևանքով մարդիկ են վիրավորվել։

Բեեր Շեբայից բացի, իրանական հրթիռները հարվածել են նաև Թել Ավիվին, Ռամատ Գանին և Հոլոնին՝ պատճառելով մեծ վնասներ։

Ըստ լրատվամիջոցի՝ «վերջին հարվածից հետո կենտրոնական և հարավային Իսրայելում կան վիրավորներ և առնվազն չորս հրթիռային հարվածի վայր»։

Նշվում է, որ Հոլոնում մեկ մարդ ծանր վիրավորվել է, ևս 20-ը՝ թեթև վիրավորում են ստացել։

Իսրայելի քաղաքացիներին հրահանգվել է մնալ ռմբապաստարաններում։ Հրահանգները, մասնավորապես, հնչել են կենտրոնական, հյուսիսային և հարավային Իսրայելում, ինչպես նաև Երուսաղեմի տարածքում։

Իսկ ահա Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտնել է, որ Իսրայելը հարձակվել է Իրանի Արաքի ծանր ջրի ռեակտորի (IR-40) վրա։

Հաղորդագրությունում ասվում է, որ «բացարձակապես ճառագայթման վտանգ չկա» և որ օբյեկտն արդեն տարհանվել էր հարձակումից առաջ։

Իսրայելը առավոտյան զգուշացրել էր հարձակման մասին և կոչ էր արել հանրությանը լքել տարածքը։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի