Հայաստանից Վրաստան մուտք գործած բեռնատարում 298 կգ հերոին է հայտնաբերվել

Լուրեր

08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը բռնագրավել է 298 կիլոգրամ հերոին, որի արժեքը «սև շուկայում» կազմում է մոտ 85 միլիոն լարի (31 մլն դոլար), գրում են վրացական լրատվամիջոցները։

Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն հայտնել է, որ Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման, ինչպես նաև Վրաստան թմրանյութերի ապօրինի ներմուծման մեղադրանքով։

Հետաքննությունը պարզել է, որ բեռնատարը, որը, ըստ մաքսային փաստաթղթերի, բեռնված է եղել հրակայուն աղյուսներով, Վրաստան է մտել Հայաստանի Հանրապետությունից՝ Գուգութիի մաքսային անցակետով և պետք է Բաթումիով դուրս գար Եվրոպա։

Բեռնատարի կցորդի մանրամասն զննման ժամանակ, որը գտնվում է մաքսային տնտեսական գոտու տարածքում, իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են 600 պլաստիկ տարա՝ կեղծ աղյուսներով։ Տարաները պարունակել են  298 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց։

Վրաստանի ՆԳՆ ղեկավարն ասել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ակտիվորեն շարունակում են համապատասխան համալիր միջոցառումները՝ նշված թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու և նրանց հետապնդելու համար։

Հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներով։ Հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի