Ըստ Խուդաթյանի՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպում են մասնակցել ի պաշտպանություն Կարապետյանի կազմակերպված հավաքին, ՀԷՑ-ից հերքում են

Լուրեր

04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
Բոլորը

«Որևէ հրահանգ կամ ուղղորդում, անգամ խնդրանք չի եղել ՀԷՑ աշխատակիցներին, որ գան որևէ ակցիայի կամ դատարան։ Եթե անգամ այստեղ աշխատակիցներ լինեն, նրանք իրենց կամքով են եկել, քանի որ Սամվել Կարապետյանն այնքան լավ մարդ ու բարերար է, որ բոլորն էլ կցանկանան իր կողքին կանգնել»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց ՀԷՑ գլխավոր տնօրենի տեղակալ, Իրացման տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ՀԷՑ-ը հրահանգում է աշխատակիցներին ի պաշտպանություն Կարապետյանի մասնակցել հավաքի։

Ավելի վաղ այս թեմայով ֆեյսբուքյան էջում գրառում էր արել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը.

«Մենք տեղեկություններ ենք ստանում, և ինչպես որ կարելի էր կանխատեսել, Երևանից ու մարզերից ՀԷՑ-ի անձնակազմին ուղղորդում են Երևան մասնակցելու ոմանց աջակցության հավաքի։ Բռնությամբ կամ սպառնալիքով հավաքներին մասնակցելու պարտադրելը քրեորեն պատժելի է: Որևէ մեկը չի կարող սպառնալիքով բերման ենթարկել ՀԷՑ-ի աշխատակիցներին հանրահավաքի: Որևէ մեկը հրաժարվելու դեպքում չի կորցնի աշխատանքը»,- գրել էր նախարարը։

Ղազինյանը, սակայն, հակադարձում է Խուդաթյանին.

«Նախարար է, թող ապացուցի, գոնե մեկ դեպք մատնանշի, որ մեր կողմից ուղղորդում է եղել։ Մենք ներկա-բացակա չենք անում, որ տեսնենք՝ ով է աշխատանքի, ով՝ ոչ։ Ես էլ եմ հիմա դատարանի դիմաց, բայց չեմ կարող հստակ ասել՝ հիմա ՀԷՑ աշխատակիցներից դատարանի բակում մարդ կա՞, թե ոչ։ Էլի եմ ասում՝ եթե անգամ կան, ապա դա միայն ու միայն իրենց կամքն է»։

Նշենք՝ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Սամվել Կարապետյանին կալանավորման միջնորդությունը։

Ավելի վաղ արդեն պաշտոնապես հայտարարվել էր գործարարին առաջադրված մեղադրանքը։ Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի, Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

Հիշեցնենք՝ երեկ Կարապետյանը News.am-ի հետ զրույցում անդրադարձոլ էր վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցուն և հոգևորականներին թիրախավորելուն.

«Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով Հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա»,-
«Քանի որ ես միշտ եղել եմ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- հարցազրույցի ժամանակ նշել էր գործարարը։ Մեղադրանքի հիմքում դրվել է հենց 01:12 վայրկյան տևողությամբ հարցազրույցը։

Ռոզա Վարդանյան