Իրանի հարվածների ֆոնին Իսրայելի Arrow հրթիռային համակարգերը սպառվում են. WSJ

Լուրեր

08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը բախվում է Arrow հրթիռային համակարգերի պակասի հետ, ինչը մտահոգություններ է առաջացնում Իրանի հեռահար բալիստիկ հարձակումներին դիմակայելու կարողության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի, գրում է The Jerusalem Post-ը։

Վերջինս կապ է հաստատել Իսրայելի պաշտպանության բանակի և այլ աղբյուրների հետ՝ մեկնաբանություն ստանալու համար, սակայն  դեռ  չի կարող հաստատել տեղեկատվությունը։

Նշվում է, որ ԱՄՆ-ն մի քանի ամիս տեղյակ է եղել խնդրի մասին և քայլեր է ձեռնարկել Իսրայելի հրթիռային պաշտպանության համակարգերը ամրապնդելու համար՝ տեղակայելով լրացուցիչ ամերիկյան միջոցներ ցամաքում, ծովում և օդում։
«Աճող վերելք» գործողության սկզբից ի վեր ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մեծացրել է տարածաշրջանում տեղակայված հակահրթիռային պաշտպանության համակարգերի քանակը։ Սակայն գործողությունների աճող ծավալը Վաշինգտոնում մտահոգություն է առաջացրել նաև ԱՄՆ պաշարների կայունության վերաբերյալ։«Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ իսրայելցիները չեն կարող շարունակել նստել և ամբողջ օրը որսալ հրթիռները։ Իսրայելցիներն ու նրանց ընկերները պետք է գործեն գիտակցված հրատապությամբ՝ անհրաժեշտը անելու համար, քանի որ մենք չենք կարող մեզ թույլ տալ նստել և խաղալ», – ասել է Թոմ Կարակոն՝ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Հրթիռային պաշտպանության նախագծի տնօրենը։Arrow համակարգն արտադրող Israel Aerospace Industries ընկերությունը չի արձագանքել մեկնաբանության դիմումներին։

Հայտարարության մեջ  էլ Իսրայելի պաշտպանության բանակը նշել է. «Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է հաղթահարել ցանկացած սցենար։ Ցավոք, մենք չենք կարող մեկնաբանել զինամթերքին վերաբերող հարցերը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի