Սամվել Կարապետյանը չի ասել «միջամտելու ենք եկեղեցու դեմ արշավին». հարցազրույցի տեքստային տարբերակն ու տեսանյութը տարբերվում են

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությունը՝ կապված հոգեւորականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իշխանությունների սկսած արշավի հետ, այսօր պայթեցրեց համացանցը և դարձավ սրընթաց զարգացումների առիթ։

Հիշեցնենք՝ news.am -ի հրապարակման համաձայն՝ Կարապետյանն ասել էր․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։

Մինչդեռ լրատվամիջոցին տրված հարցազրույցի տեսագրությունը լսելիս պարզ է դառնում, որ Կարապետյանը չի օգտագործել միջամտել բառը և մի փոքր այլ ձևակերպմամբ է արտահայտում միտքը․

«Քանի որ ես միշտ եղել եմ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- ասել էր նա։

Կարապետյանի հայտարարությանն ի պատասխան Փաշինյանը մի քանի գրառում կատարեց, որոնցից վերջիններում շեշտը հենց «միջամտել» բառի վրա էր, որը, փաստորեն, Կարապետյանը չէր ասել։

«Ասում է, մենք մեր ձևով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։ «Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել»,- գրել էր Փաշինյանը։

Անշուշտ, Կարապետյանի ասածի բովանդակությունն ընդհանուր առմամբ շատ չի փոխվում լրատվամիջոցի կողմից տեքստային ոչ ճշգրիտ վերարտադրության պատճառով, այնուհանդերձ, հաշվի առնելով այն, թե ինչ զարգացումներ հետևեցին այդ գրառմանը՝ թերեւս արժե միտքն անաղճատ ներկայացնել։

Ռոզա Վարդանյան