Կարմիրբերետավորի՝ լրագրողին հարվածելը քննության առարկա է դարձել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել

Լուրեր

08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
Բոլորը

24news.am լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ ակցիայի վայրում կարմիրբերետավորի կողմից բռնություն կիրառելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

«ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերի՝ ԶԼՄ-ներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկություններն ուսումնասիրելու արդյունքում ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով»,- ասաց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել Երևան-Աշտարակ ճանապարհին։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բացում էին փողոցի երթևեկելի գոտին՝ բերման ենթարկելով քաղաքացիներին։ Կարմիրբերետավոր Ալեքսանդր Ազարյանը, որ աջուձախ բղավում էր քաղաքացիների վրա, դրանով չբավարարվեց․ նա արմունկով հարված հասցրեց լրագրողին։ Դեպքից հետո ՆԳՆ-ից տեղեկացրին, որ կարմիրբերետավորը հեռացվել է համակարգից։

Արփի Հակոբյան