ՍԴ-ն կարճել է անվճար իրավաբանական օգնության հարկման հարցով գործը

Լուրեր

08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
Բոլորը

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշում է հրապարակել՝ կարճելով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, փաստաբան Սիմոն Բաբայանի, փաստաբան Արամ Վարդևանյանի, Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիմումը՝ անվճար իրավաբանական օգնության հարկման հարցով։ ՍԴ-ն որոշում է կայացրել կարճել փաստաբանական ծառայություն մատուցողների հարկման ռեժիմի վերանայման մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին թիվ ՀՕ-285-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը։

Մերժման հիմքում Բարձր դատարանն ընդգծել է, որ անձի իրավական վիճակը բարելավող վերոնշյալ օրենսդրական կարգավորումն ուժի մեջ է մտել դիմողի կողմից վիճարկվող՝ անվճար իրավաբանական օգնության տրամադրումը ենթադրաբար սահմանափակող իրավակարգավորման՝ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի` նոր խմբագրությամբ, ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2025 թվականի հունվարի 1-ից․

«Ուստի, 2025 թվականի մարտի 26-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-72-Ն օրենքով ամրագրված վերոնշյալ իրավակարգավորումների համատեքստում՝ դիմողի կողմից բարձրացված առաջին հարցադրման՝ օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի ենթադրյալ հակասահմանադրականության առնչությամբ ենթադրյալ սահմանադրաիրավական բովանդակություն ունեցող վեճը, ըստ էության, սպառվել է»։

Հիշեցնենք՝ նոտարների և փաստաբանների հարկերի բարձրացման մասին փոփոխությունները դեռևս նախագծի փուլում արդեն իսկ մեծ աղմուկ բարձրացրին։ Նախագիծը խնդրահարույց էին համարել և դիտողություններ ներկայացրել ինչպես Մարդու իրավունքների պաշտպանը, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարությունը:
Թեև առաջ եկած դժգոհություններին, փաստաբանների գործադուլներին և բողոքի ակցիաներին, նախագիծն ընդունվեց և արդեն այս տարեսկզբից հավասար հարկման սկզբունք կիրառվեց փաստաբանական և նոտարական ծառայությունների ոլորտում։ 5 տոկոս շրջանառության հարկից տեղափոխություն եղավ ավելացված արժեքի հարկման դաշտ, ինչի հետևանքով փաստաբանական ծառայություններ մատուցողների համար ԱԱՀ-ն այսօր կազմում է 20, իսկ շահութահարկը՝ 18 տոկոս։

Նախորդ տարի Փաստաբանների պալատը դիմումներ ներկայացրեց ՀՀ նախագահին, ՄԻՊ-ին և պատգամավորներին՝ ՍԴ դիմում ներկայացնելու համար։

Ռոզա Վարդանյան