Փաշինյանի հանձնարարությունից 5 ամիս անց ԱԳՆ-ն դեռ հավաքում է Արցախի հարցով բանակցային փաստաթղթերը

Լուրեր

05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:35
«Պայուսակում թմրանյութ են գցել, նկարն ուղարկել Viber-ով»․ մանրամասներ՝ արքեպիսկոպոսի շուրջ սկանդալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:30
Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի զորակոչի համակարգի բարեփոխումը
05.12.2025 | 20:20
Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
05.12.2025 | 20:19
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի հրապարակմամբ
05.12.2025 | 20:09
ԱՄՆ-Վրաստան բիզնես ֆորումում ընդգծվել է TRIPP-ի կարևորությունը
05.12.2025 | 20:00
ԱԱԾ-ն վաղուց էր պետք օգտագործել, որ եկեղեցին իրեն թույլ չտար վիժեցնել խաղաղության գործընթացը․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 19:50
Տրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը
05.12.2025 | 19:39
Սիսակ Գաբրիելյանը՝ ՀՖՖ նախագահ դառնալու տեղեկությունների մասին
05.12.2025 | 19:27
Ներկայացվել է «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզը․ նախատեսվում է ստեղծել նոր մշակութային հանգույց
Բոլորը

Արտգործնարարությունը 5 ամիս է՝ հավաքում է Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան նախարարությունից հայտնում են․

«Տեղեկացնում ենք, որ աշխատանքներն ընթացքի մեջ են, զարգացումների վերաբերյալ կապահովվի նաև հանրային պատշաճ իրազեկում»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 7-ին, ի պատասխան բանակցային փաստաթղթերի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցման,  Փաշինյանի աշխատակազմից հայտնել էին

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել չհրապարակելու մասին»։

Երբ ծագեց արցախյան բանակցային փաստաթղթերի վերաբերյալ հարցը

2024 թվականի դեկտեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակում արեց այն մասին, որ 1994 թվականից ի վեր, այսինքն բանակցային գործընթացի մեկնարկի պահից՝ բանակցությունները եղել են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

«Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) և հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»։

Փաշինյանը նաև Հայասանի երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հրավիրեց բանավեճի, սակայն երեք նախագահներն էլ հրաժարվեցին նրա հետ բանավիճել։

2024-ի Դեկտեմբերի 25-ին  Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշիյանին կոչ արեց բանավեճի փոխարեն հրապարակել Արցախի հարցով բանակցային բոլոր փաստաթղթերը։

«Եթե ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ՝  հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, ևս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից և զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով», – նշել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։

2025-ի Փետրվարին Հայաստանի երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձավ Արցախի հարցով բանակցային փաստաթղթերին՝ պնդելով, որ բանակցային փաստաթղթերից հրապարկված չէ միայն երկուսը՝ Քի Վեսթը և 2019-ի փաստաթուղթը, այսինքն՝ այն ժամանակաշրջանի, երբ Փաշինյանն արդեն Հայաստանի վարչապետն էր։

«Մադրիդյան սկզբունքները  հրապարակված են, Կազանի փաստաթուղթը, որքանով հիշում եմ, հրապարակված է։ Երկու փաստաթուղթ չի հրապարակված, 2019 թվականի առաջարկը, որն այս իշխանությունը թաքցրել է ժողովրդից, չէր ուզում ընդհանրապես խոսել այդ առաջարկի մասին, բայց այն եղել է ընդունելի առաջարկ։ Հրապարակված չէ նաև Քի Վեսթի առաջարկը։ Թող հրապարակեն։ Ի՞նչ են ասում․ ասում են՝ իրենք ունեն,թող իրենք հրապարակեն։ Բայց 2008 թվականին իմ մտքով չէր անցնում, որ այսպիսի իրավիճակ կարող է ստեղծվել, որ գան, ասեն՝  Քի Վեսթ, էս եք քննարկել, էն եք քննարկել։ Ես փաստաթղթերը ճամպրուկով տուն չեմ տարել, համարել եմ, որ  պետություն կա»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը։

Մարտի 26-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից կրկին  երեք նախագահներին  բանավեճի հրավիրեց՝ այս անգամ սպառնալով բանավեճի դեպքում նրանց «պատերով կտա»։

«Երեք հատ մտքի տիտան ա… բոլորն ասում են՝ «մենք իրա հետ բանավիճելու բան չունենք»: Հետո իրանց երեխեքին, թոռներին, ծոռներին, խնամիներին, հարսներին ղրգում են ասուլիսներ տալու: Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընգեք տեղներդ, ձեններդ կտրեք: Եթե բանավիճում եք, եկեք խոսանք: Ես ասում եմ ՝ ես ձեզ պատերով կտամ, և այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեմ, երեքիդ էլ վերաբերում է, ես ձեզ ոտքի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ: Եվ գիտեն իրենք դա, դրա համար էլ չեն գալիս»,- ԱԺ ամբիոնից հայտարարել էր Փաշինյանը։

Այս հայտարարություններին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի  գրասենյակից արձագանքեցին այս կերպ․ «Ադրբեջանի հետ հիմա էլ բանակցություններում կրկնակապիտուլյացիայի ենթարկված անձը երեկ խղճուկ կապիտուլյացիայի ենթարկվեց նաև բանականության ու բարոյականության հետ անհավասար պայքարում։ Ճամարտակելու փոխարեն նա միայն մեկ բան կարող է անել՝ հաղթահարել վախերը և հրապարակել ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը»։

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն էլ Facebook-ի իր էջում Փաշինյանի մասին գրել էր․ «Նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին: Բայց երբեք չի  հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը»:

Հունիսի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում Սերժ Սարգսյանը կրկին անդարադարձել էր բանակցային գործընթացին՝ կոչ անելով հրապարակել 2019-ի փաստաթուղթը։

«Մենք շատ հստակ ասել ենք․ թող ինքը հրապարակի համանախագահների կողմից առաջարկված վերջին փաստաթուղթը, մենք մեր կարծիքը կասենք»,-  ասել էր Սերժ Սարգսյանը։

Նա անդրադարձել էր նաև իր ղեկավարման օրոք շրջանառության մեջ դրված, այսպես ասած, Լավրովի պլանին՝ նշելով, թե այդպիսի պլան գոյություն չի ունեցել։

«Լավրովի պլանը, որպես այդպիսին,  լրագրողներիդ  և նախկին ընդդիմության կողմից  հնարված եզրույթ է, այդպիսի պլան չի եղել։ Համանախագաները, անկախ նրանից՝ դա Ռուսաստանի ներկայացուցիչ էր, Ֆրանսիայի, թե Միացյալ նահանգների, միշտ ներկայացրել են եռակողմ համաձայնեցված փաստաթուղթ։ Հարցը լուծվում էր հետևյալ կերպ․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությամբ, որն ուներ պարտադիր իրավական ուժ։ Մենք Ադրբեջանին էինք վերադարձնում 7 շրջաններից 5-ը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ խաղաղապահ ուժեր էին գալիս, և, կախված նրանից, թե ինչպիսի տեմպերով և երբ կորշվեր  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, կորոշվեր նաև մյուս երկու շրջանների ճակատագիրը»,- ասել էր Սերժ Սարգսյանը՝ շեշտելով, որ ինքը Արցախի հարցում երբևէ «ոչմիթիզականության» գաղափարի կրողը չի եղել։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 2019-ի փաստաթղթին, Ազգային ժողովում հայտարարել էր, որ այն, ինչ 2019-ին դրվել է սեղանին, իրենից առաջ եղած բանակցությունների արդյունքն է։

«Ես 2019 թվին ասել եմ շատ հստակ բան․ այն, ինչ-որ 19 թվականի հունիսին դրվել է սեղանին, ես 2019թ. հունիսին դեռ որևէ մեկի հետ որևէ բան բանակցած չեմ եղել։ Ես չեմ խոսել, ընդհանրապես այդ թեմայի մասին ոչ մեկի հետ: Այն, ինչ որ դրված է եղել սեղանին, ինձնից առաջ եղած բանակցությունների արդյունքն է, ամփոփումն է։ Այդ թղթի վերևում  էլ գրված էր՝ «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները», – ասել է  վարչապետը՝ հիշեցնելով, որ ինքը երբևէ Հայաստանի Հանրապետության նախագահ երբեք չի եղել։

Փաշինյանը նաև հայտարարել էր, որ բանակցային փաստաթղթերը «ցաք ու ցրիվ» են։

«Ձեզ չթվա, որ կա բանակցությունների՝ ինստիտուցիոնալացված 1-ին հատոր, 2-րդ հատոր։ Մի հատը սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կանդիցիաների միջից ենք հանում, մի հատը մասնավոր անձ է տալիս։ Դուք թողե՞ք եք մի տեղ, դարակում դրած, որ դրած լիներ՝ կասեինք վերցրեք, ձեզ ենք տալիս; Չկա՛ համակարգված մի տեղ դրած, ցաք ու ցրիվ է, բայց դա մեկ ա, հրապարակվելու է»,- ասել էր Փաշինյանը։

 

Արաքս Մամուլյան