Աշխարհահռչակ Shell-ը Հայաստանում  նոր հասցե ունի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Աշխարհահռչակ Shell ապրանքանիշը, որն ունի կայանների ամենամեծ ցանցն աշխարհում, Հայաստանում ներկայանում է նոր հասցեով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անմիջապես հարևանությամբ՝ Ի. Գասպարյան 43։

Shell-ի նոր լցակայանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հունիսի 14-ին։ Shell-ն էներգետիկ և նավթաքիմիական գլոբալ ընկերությունների խումբ է, որը ներկայացված է  աշխարհի 70-ից ավելի երկրում։ Հայաստանում Shell-ի առաջին  լցակայանը բացվել է 2023 թվականին, ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը «Ռոյալ Օյլ»-ն է։ Ընկերության առաքելությունն է հայաստանյան սպառողին ներկայացնել ապրանքանիշի մշակույթն ու արժեքները՝ որակյալ վառելիքի, բարձրակարգ սպասարկման և նորարարական լուծումների միջոցով։

Միջազգային փորձի համաձայն՝ օդանավակայաններին հարակից տարածքներում լցակայանների առկայությունը լայնորեն ընդունված և տարածված պրակտիկա է։  Հենց այս հաջողված փորձն էլ Shell և «Ռոյալ Օյլ» ընկերությունները  բերել են Հայաստան։

««Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ մեր նոր լցակայանի բացմամբ մենք ոչ միայն ընդլայնում ենք ընկերության ծառայությունների շրջանակը, այլև ամրապնդում մեր դիրքը Հայաստանում՝ որպես նորարարական լուծումներ և բարձրորակ սպասարկում տրամադրող առաջատար ընկերություն։ Մեր նոր, գերհագեցած մասնաճյուղը ավելի լայն մասշտաբներ է ընդգրկում, նախատեսված է բոլոր տեսակի ավտոմեքենաների, ներառյալ էլեկտրոմոբիլների սպասարկման համար։ Shell-ն ավելին է քան լցակայանը։ Այն եզակի վայրերից է, որտեղ մեկ հարթակում հասանելի են ինչպես մեքենաների լիցքավորում, տեխնիկական սպասարկում, այնպես էլ սրճարանի, խանութ-սրահի և այլ անհրաժեշտ ծառայությունների հնարավորություններ։ Մենք հպարտ ենք, որ Shell-ի մուտքը հայկական շուկա նպաստեց նորարարական մշակույթի ձևավորմանը և նոր ստանդարտ սահմանեց լցակայանների ոլորտում, որն իր ազդեցությունն է ունենում ոլորտի կայուն զարգացման վրա», – նշում է  «Ռոյալ Օյլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը։

Նոր սերնդի այս լցակայանը հանդիսանում է «Ռոյալ Օյլ» ընկերության հինգ տարվա ռազմավարության կարևոր փուլերից մեկը, որի շրջանակում նախատեսվում է ընդլայնել ոչ միայն կայանների թիվը, այլ նաև մատուցվող ծառայությունները։

Shell-ի յուրաքանչյուր լցակայանում հասանելի են Shell-ի առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարական մոտեցումների վրա հիմնված V-Power դասի վառելիքը։ Shell V-Power վառելիքն ավելի քան 20 տարի ներկայացված է համաշխարհային շուկայում և միակ վառելիքն է, որն օգտագործվում և առաջարկվում է Scuderia Ferrari-ի կողմից։ Վառելիքը ներմուծվում է բացառապես Եվրոպական շուկայից և իր հատուկ բանաձևի շնորհիվ 100%-ով մաքրում է շարժիչի խնդրահարույց մասնիկները՝ ապահովելով մեքենայի ապահով և երկարատև աշխատանքը։

Shell-ի յուրաքանչյուր լցակայան բազմաֆունկցիոնալ է, այն միավորում է հարմարավետությունն ու միջազգային որակական չափանիշները մեկ վայրում։

Ավելին՝  տեսանյութում։