Մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ․ ՆԳՆ
Հասարակություն
15.06.2025 | 16:40
Հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան, Ալիխանյան եղբայրներ, Վշտունի, Աբելյան փողոցների և Հաղթանակ 1-ին թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշվում է հաղորդագրության մեջ։