Ֆրանսիան պատրաստ է օգնել Իսրայելին պաշտպանվել, բայց չի մասնակցի Իրանի դեմ հարձակողական գործողություններին. Մակրոն

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Իսրայելի տարածքի վրա Իրանի հարձակման դեպքում Ֆրանսիան պատրաստ է օգնել պաշտպանական գործողություններում, «եթե նման հնարավորություն ունենա»: Ընդ որում, նա ընդգծել է, որ Ֆրանսիայի աջակցությունն Իսրայելին անվերապահորեն չէ և ունի իր սահմանները, և մասնավորապես, Իրանի դեմ հարձակողական գործողություններին Ֆրանսիան չի մասնակցի: Այս մասին փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մակրոնն ասել է նաև, որ Իրանի միջուկային ծրագիրն իսկապես մոտ էր կրիտիկական փուլին, սակայն այդ խնդիրը դեռևս կարելի է լուծել դիվանագիտական ճանապարհով:

Ըստ աղբյուրի՝ գրեթե միաժամանակ, թեև չհիշատակելով Մակրոնի խոսքերը, իսրայելական բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելն ի վիճակի է պաշտպանվել Իրանի ցանկացած պատասխան գործողություններից՝ առանց դաշնակիցների օգնության:

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի լույս 13-ի գիշերը հարվածել են Իրանի տարածքին, որից հետո Իսրայելը փակել է իր օդային տարածքը: Իսրայելի  բանակի տվյալներով՝ հարվածները հասցվել են Իրանում միջուկային ծրագրի և այլ ռազմական օբյեկտների հետ կապված տասնյակ թիրախների։ Իսրայելական  բանակը հայտնել է, որ գիշերը հարվածներ են հասցվել Իրանում ավելի քան 100 թիրախների: Գործողությանը մասնակցել է 200 կործանիչ: Հաղորդվում է, որ զոհվել է Իրանի ԶՈՒ-ի երեք բարձրաստիճան հրամանատար, ինչպես նաև 6 միջուկային գիտնական: Իրանի «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ գիշերը Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 78 մարդ։