Իսրայելի բանակի պնդմամբ՝ Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտը լրջորեն վնասվել է

Լուրեր

08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
Բոլորը

Իսրայելի կողմից հասցված հարվածներից ծանր վնաս է կրել Նաթանզում գտնվող Իրանի ուրանի հարստացման գլխավոր կենտրոնը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա նաև հավելել է, որ Իսրայելը գործում է աստիճանական հարձակման ծրագրի շրջանակում, և գործողությունը կարող է երկարաձգվել՝ ակնարկելով  հետագա նոր հարձակումների մասին։

«Այս օբյեկտը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն օգտագործել է իր ռազմական միջուկային ծրագիրն առաջ մղելու համար։ Տարիներ շարունակ իրանական ռեժիմի ներկայացուցիչները փորձել են միջուկային զենք ձեռք բերել այս օբյեկտում»,- Դեֆրինի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Նրա խոսքով՝ այն օբյեկտը, որին հարվածել է իսրայելական բանակը, «ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ուրանը ռազմական նպատակներով պիտանի մակարդակի հարստացնելու համար»։

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ հարվածել է Նաթանզի միջուկային օբյեկտին։ Բանակի տվյալներով՝ հարվածը վնասել է օբյեկտի ստորգետնյա հատվածը, ինչպես նաև կարևորագույն ենթակառուցվածքները, որոնք ապահովում են օբյեկտի անխափան գործունեությունը։

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ Նաթանզի ստորգետնյա ուրանի հարստացման օբյեկտին Իսրայելի կողմից հասցված ավիահարվածների մեծ մասը գետնի մակարդակով է։

«Վնասի մեծ մասը մակերեսային մակարդակում է»,- ասել է կազմակերպության խոսնակ Բեհրուզ Ղամալվանդին՝ հավելելով, որ հարստացման ցենտրիֆուգների ստորգետնյա տեղադրման վայրում տուժածներ չկան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի