Հայկ Սարգսյանը նոր ծնվել էր, ես ՊՆ ղեկավարի առաջին տեղակալն էի. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:02
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ցույցերի սրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, տասնյակները՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:51
Լևոն Քոչարյանի «Նաիրի Ինշուրանս»-ի բաժնեմասի արգելանքը կպահպանվի․ Վերաքննիչը բավարարել է դատախազության բողոքը
01.10.2026 | 18:40
Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել
01.10.2026 | 18:30
Կկորչի՛ ԵՏՄ-ում մնալու իմաստը, եթե ՀՀ-ն զրկվի տնտեսական օգուտներից․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 18:03
Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
01.10.2026 | 17:56
Ադրբեջանցու կրակոցից վիրավորը կին է, ադրբեջանցին ևս դանակից վիրավորում է ունեցել․ Շաքիի համայնքի ղեկավարը մանրամասներ է պատմել «Ազատությանը»
01.10.2026 | 17:55
Ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած քաղաքացին հիվանդանոցում է
01.10.2026 | 17:46
ՌԴ ԱԽ-ից հայտարարել են, թե TRIPP-ի իրականացման դեպքում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ կարող են հայտնվել Հայաստանում
01.10.2026 | 17:38
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին
01.10.2026 | 17:29
Արմեն Ադամյանը գլխավորել է «Գանձասարը»
01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ես եղել եմ պաշտպանության նախարարի առաջ տեղակալ, երբ Հայկ Սարգսյանը նոր ծնվել էր։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով իր և ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև հանձնաժողովի նիստում ծագած վեճին, որտեղ քննարկվում էր գումարի դիմաց զինծառայության ժամկետը կրճատելոի մասին Սարգսյանի նախագիծը։

Ըստ նրա՝ Հայկ Սարգսյանի ներկայացրած օրինագիծը ո՛չ զորակոչի խնդիրն է լուծում, ո՛չ էլ պայմանագրային ծառայության, այն ավելի շատ հարցեր է առաջացնում։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ պետք է օր առաջ ունենալ այնպիսի զինված ուժեր, որոնք կկարողանան պաշտպանել ժողովրդին։ Քոչարյանի կարծիքով՝ երեկվա հրթիռակոծություններից հետո այս օրինագիծը Հայկ Սարգսյանը պետք է հետ քաշեր։

«Օրինագիծը ստացավ բացասական եզրակացություն, դա նշանակում է, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, խորհրդի նիստում չի զեկուցվելու, բայց հեղինակը կարող է պնդել, որ սա լիագումար նիստում քվեարկվի և քննարկվի։ Բայց դրանից առաջ, ես համոզված եմ, խմբակցությունում կլինի ևս մեկ քննարկում։ ՔՊ խմբակցությունը պետք է կողմնորոշվի, եթե որոշվեց, որ այս նախագծին պետք է կողմ քվեարկվի, բնականաբար, խմբակցությունը կաջակցի այս նախագծին։ Բայց խմբակցության առաջին փակ քննարկումից հետո Հայկ Սարգսյանը նախաձեռնեց հանդիպում ՔՊ պատգամավորների հետ և, ինչքան ես իմացա, մեկ հոգի է մասնակցել այդ հանդիպմանը»,- նշեց նա։

Նշենք, որ զինծառայության վերաբերյալ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի օրինագիծը, որով առաջարկվում է գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայել, ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովում բացասական եզրակացություն չստացավ: Նախագծին կողմ էր 5, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Մանյա Պողոսյան