Նախօրեին գրանցված 10 ավտովթարի հետևանքով  13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Լուրեր

24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
24.06.2026 | 17:39
Հայաստանը 120 միլիոն դոլար է ներդրել արհեստական ​​բանականության ոլորտում տարածաշրջանային տերություն դառնալու համար․ Forbes-ի անդրադարձը
24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Բոլորը

Բացահայտվել է 156 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված․ հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնավորապես՝ 29 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ հոգեկան ներգործության, 11 դեպք՝ խարդախության, 9 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 6 դեպք՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու սառը զենք կրելու, 4-ական դեպք՝ խուլիգանության, թմրանյութի իրացման ու զենք-զինամթերքի առգրավման, 3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 2 դեպք՝ կաշառակերության։

Բացահայտվել են նաև ավազակության, համակարգչային հափշտակության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, փաստաթղթեր կեղծելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատական ակտը չկատարելու, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու և ինքնիրավչության դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության 5 դեպք, մարմնական վնասվածք պատճառելու՝ 1 դեպք:
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Անցած 1 օրում գրանցված 10 ավտովթարի հետևանքով  13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։