Իրանը հանկարծակիի է եկել, բայց Իսրայելին խիստ պատիժ են խոստանում․ իրանագետ

Լուրեր

17.07.2026 | 22:33
Հիմնանորոգվել է Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող ճանապարհը
17.07.2026 | 22:24
COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացվել են դիվանագիտական առաքելություններին
17.07.2026 | 22:22
Մեկ հարթակ, տասնյակ ընկերություններ․ eLogi Fest 26-ը բացում է լոգիստիկ նոր հնարավորություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 22:13
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
17.07.2026 | 22:00
Ո՞վ է իրականում Կոնստանտին Սոկոլովը, որ ղեկավարելու է TRIPP+ զարգացման հիմնադրամը
17.07.2026 | 21:50
Ադրբեջանը վերսկսում է ուղիղ չվերթները դեպի ՌԴ, որոնք դադարեցվել էին AZAL-ի ինքնաթիռի կործանումից հետո
17.07.2026 | 21:39
Առաջին անգամ հայկական բոլոր ակումբները հաղթահարել են եվրագավաթների որակավորման առաջին փուլը
17.07.2026 | 21:26
«Ոդիսևս» նոր հեռուստասերիալի նկարահանումները Հայաստանում և Հունաստանում կմեկնարկեն 2027 թվականի սկզբին
17.07.2026 | 21:14
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
17.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Իսպանիա vs Արգենտինա․ Ֆուտբոլային մեծ բախում՝ Աշխարհի չեմպիոնի գավաթի համար․ ո՞ր թիմը կհաղթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 20:54
Հայաստանը 2027-ին կլինի Կաննի կինոփառատոնի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը․ ներկայանալու է 4 նոր ֆիլմով
17.07.2026 | 20:48
Գարեջրի սիրահարները Երևանում են․ մեկնարկել է «Գարեջրի օրեր 2026»-ը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.07.2026 | 20:40
Հիմնանորոգման պատճառով Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ճանապարհահատվածը ցերեկային ժամերին փակ կլինի
17.07.2026 | 20:31
Հայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարները
17.07.2026 | 20:21
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը
Բոլորը

Իսրայելի վերջին գործողություններն աննախադեպ բնույթ են կրել թե՛ թիրախների, թե՛ գործողությունների ինտենսիվության առումով։ Իսրայելը թիրախավորել է ոչ միայն Իրանի ռազմական, այլև բնակելի թաղամասեր։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

«Իսրայելի թիրախներից մեկն էլ եղել է Թեհրանի Նարմակ թաղամասը, որտեղ բազմաթիվ հայեր են ապրում։ Արդյունքում զոհվել են շուրջ վեց հայտնի միջուկային ֆիզիկայի գիտնականներ, Իրանի Զինված ուժերի կենտրոնական շտաբի պետը, Հեղափոխության պահապան գվարդիայի հրամանատարն ու ևս մի քանի խոշոր հրամանատարներ։ Այս ամենն արվել է բնակելի հատվածներում, որտեղ նրանք բնակվում էին։ Զոհվել են ընտանիքներ, կան բազմաթիվ վիրավորներ»,- նշեց Բեգիջանյանը։

Նրա խոսքով՝ Իրանի պատասխան հարվածը համեմատաբար մեղմ է եղել։

«Իրանն ընդամենը 100 անօդաչու թռչող սարք է կիրառել, բայց Իրանի պաշտոնյաները զգուշացրել են, որ շատ խիստ պատիժ է սպասվում Իսրայելին։ Իսրայելում կյանքը գրեթե սառեցվել է․ երկինքը փակել են և սպասում են հարձակման պատասխանին։ Իրանը սպասում էր հնարավոր հարձակման, բայց հույս ուներ, որ կիրակի Օմանում կայանալիք Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումից առաջ որևէ հարված չի լինի։ Արդյունքում՝ Իրանը փաստորեն հանկարծակիի է եկել»,- ընդգծեց իրանագետը։

Էմմա Բեգիջանյանի խոսքով՝ Իսրայելի համար բարենպաստ պահ էր՝ Իրանի հետ հարցերը լուծելու համար։

«Դոնալդ Թրամփն Իսրայելին չի մերժում, իսկ Ջո Բայդենը փորձում էր զսպել։ Հիմա, երբ Իրանի տնտեսական վիճակը թուլացել է, Իսրայելի համար ստեղծվել է շատ լավ հնարավորություն, որը, հնարավոր է, այլևս չլինի»,- նշեց իրանագետը։

Նրա տեղեկացզմամբ՝ Իրանը պատրաստվում է պատասխան տալ այլ ուղղություններով։

«Իսրայելն արդեն իսկ հայտարարել է, որ գործողությունները կարող են շարունակվել մի քանի օր։ Նրանց նպատակը հստակ է՝ հարվածել Իրանի ռազմական ենթակառուցվածքներին։ Թիրախավորվել են հրթիռաշինության և այլ կարևոր օբյեկտներ, այդ թվում՝ 10 քաղաք։ Իսրայելն օգտագործել է շուրջ 200 ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ S-35 տիպի»,- նշեց Բեգիջանյանը։

Գիշերվանից սկսված հարձակման վերաբերյալ միջազգային արձագանքները խիստ տարբեր են։ Բեգիջանյանի խոսքով՝ ԱՄՆ-ը հայտարարել է, որ դա Իսրայելի նախաձեռնությունն է, և իրենք որևէ մասնակցություն չունեն, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը շեշտել է՝ անհրաժեշտության դեպքում կպաշտպանեն Իսրայելին և կտրամադրեն զենք։ Սաուդյան Արաբիան և Ճապոնիան խստորեն քննադատել են Իսրայելի գործողությունները։

Իրանագետի կարծիքով՝ ՌԴ-ն, հավանաբար, հայտարարություն չի տարածի, քանի որ ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Իսրայելի անվտանգությունն իրենց համար առաջնային է։

 

Արփի Հակոբյան