Իսրայելը պետք է դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները․ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի վրա Իսրայելի հարձակումը

Լուրեր

08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման վերաբերյալ։

«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված ավիահարվածը։ Այս հարձակումը, որը հստակորեն խախտում է միջազգային իրավունքը, սադրանք է, որը ծառայում է Իսրայելի ռազմավարական անկայունացման քաղաքականությանը տարածաշրջանում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է՝ «այն փաստը, որ հարձակումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ակտիիվանում են, ցույց է տալիս, որ Նեթանյահուի կառավարությունը չի ցանկանում, որ որևէ խնդիր լուծվի դիվանագիտական ​​ճանապարհով և չի վարանում վտանգել տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը՝ համապատասխան իր սեփական շահերին»։

«Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ հակամարտությունների։ Մենք կրկին հայտարարում ենք, որ չենք ցանկանում տեսնել ավելի շատ արյուն և ավերածություններ Մերձավոր Արևելքում»,- ասվում է հայտարարության մեջ։

Անկարան կոչ է անում միջազգային հանրությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել պատերազմի տարածումը կանխելու համար։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի լույս 13-ի գիշերը հարվածել են Իրանի տարածքին, որից հետո Իսրայելը փակել է իր օդային տարածքը: Իսրայելի  բանակի տվյալներով՝ հարվածները հասցվել են Իրանում միջուկային ծրագրի և այլ ռազմական օբյեկտների հետ կապված տասնյակ թիրախների։ Իսրայելական  բանակը հայտնել է, որ գիշերը հարվածներ են հասցվել Իրանում ավելի քան 100 թիրախների: Գործողությանը մասնակցել է 200 կործանիչ:

Ըստ տեղեկությունների՝ զոհվել է Իրանի ԶՈՒ-ի երեք բարձրաստիճան հրամանատար ու 6 միջուկային գիտնական։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի