Եվրոպայի խորհուրդը շարունակելու է լինել վստահելի գործընկեր. Բերսեն՝ Խաչատուրյանին

Լուրեր

08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրադրությանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը գոհունակություն է հայտնել Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի բարձր մակարդակի, կանոնավոր երկխոսության և փոխայցերի կապակցությամբ, որոնք ընթացիկ տարում նշանավորվել են հագեցած օրակարգով։

«Ուրախ եմ ողջունել Ձեզ։ Շատ կարևորում եմ Ձեր այցը Հայաստան։ Հատկանշական է, որ եվրոպական առաջին կառույցը, որի հետ անկախացումից հետո սկսել ենք աշխատել, եղել է Եվրոպայի խորհուրդը, և ես հիշում եմ՝ 1990-ականներին կատարված այդ աշխատանքն ինչ ոգևորություն և պատասխանատվության զգացում էր առաջացրել մեզ մոտ։

Դա հետագայում շարունակվեց, երբ դարձանք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիակատար անդամ։ Ըստ այդմ՝ մենք ստանձնեցինք պարտավորություններ, որոնք կատարել ենք և շարունակում ենք կատարել։

Այս համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հետևողականության, ինչպես նաև աջակցության համար։ Խոսքը վերաբերում է հատկապես ժողովրդավարական արժեքների արմատավորմանը»,- իր ողջույնի խոսքում մասնավորապես նշել է Վահագն Խաչատուրյանը։

Ալեն Բերսեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ «Ես իսկապես շատ ուրախ եմ այցելել Հայաստան։ Այս այցն ընդգծում է այն աջակցությունը, որը մենք մշտապես ցուցաբերել ենք Հայաստանի նկատմամբ։ Մենք իսկապես խորապես տպավորված ենք այն զարգացումներով, որոնք երկիրն ունեցել է վերջին 30 տարիների ընթացքում»,- նշել է նա։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ժողովրդավարության ինստիտուտների կայացման գործընթացում Հայաստանի և Եվրոպայի խորհրդի սերտ համագործակցությունը։ Այս համատեքստում ընդգծվել է ժողովրդավարական արժեքների պաշտպանության, իրավունքի գերակայության, ինչպես նաև մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների պահպանման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող համապարփակ բարեփոխումների կարևորությունը։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգային իրադրությանը՝ նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ վերահաստատելով երկրի հաստատակամությունը՝ հասնելու կայուն և հարատև խաղաղության։

Նախագահը նշել է, որ Հայաստանը լիովին հանձնառու է իր միջազգային պարտավորություններին և պատրաստ է կառուցողական փոխգործակցության՝ ուղղված տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդմանը։

Ալեն Բերսեն իր հերթին ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանին ժողովրդավարական կառույցների ամրապնդման, արդարադատության համակարգի զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում։ Նա կարևորել է կայուն և ներառական բարեփոխումների իրականացումը՝ որպես ժողովրդավարական հասարակության հիմք և նշել, որ Եվրոպայի խորհուրդը շարունակելու է լինել վստահելի գործընկեր այդ գործընթացում։