Մալթայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Լուրեր

08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 11-ին Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Հանրապետության նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոյին․ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Ողջունելով և շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Մալթայի նախագահը մաղթել է հաջողություն և արդյունավետ առաքելություն` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների էլ առավել զարգացման: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Մալթայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորվել ոլորտային փոխգործակցության ներուժի լիարժեք իրացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանը վերահաստատել է իր հանձնառությունը առավելագույն ջանքերը ներդնել երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել խորացման ուղղությամբ։

Դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ և ընդգծել Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը հետ էր կանչվել պաշտոնից և նշանակվել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան։

Իսկ արդեն այս տարվա մարտին Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը համատեղության կարգով նշանակվել էր Սան Մարինոյում և Մալթայում ՀՀ դեսպանի պաշտոնում։

Հիշեցնենք նաև, որ  Վլադիմիր Կարապետյանը 2019-ի հունվարի 29-ից 2020 թ․ հունվարի 9-ը զբաղեցրել է  ՀՀ վարչապետի մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնը։