105 պաշտոնյայից 40-ի ընտանիքի անդամները զբաղվում են ձեռնարկատիրությամբ․ ԿԿՀ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

105 պաշտոնատար անձից 40-ին փոխկապակցված անձինք՝ ընտանիքի անդամները, զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ։ Այս մասին ԱԺ պետաիրվական հացերի մշտական հանձնաժողովի նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման զեկույցի ներկայացման ժամանակ ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը։

Նրա խոսքով՝ 9 դեպքում արձանագրվել է, որ փոխկապակցված անձանց մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները մասնակցել են համայնքային գնումների գործընթացների, ընդ որում, 7 դեպքում՝ նույն այն համայնքում, որտեղ փոխկապակցված անձինք զբաղեցրել են համայնքի ղեկավարի պաշտոնը։

«Հանձնաժողովը մշտադիտարկման արդյունքում շահերի բախման իրավական կարգավորումների խախտման, մասնավորապես, շահերի բախման իրավիճակի վերաբերյալ Հանձնաժողովին գրավոր հայտարարություն չներկայացնելու հիմքով համապատասխան պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցել է 3 վարչական վարույթ, որոնց արդյունքում վերջիներիս նկատմամբ կիրառվել է վարչական տույժ: 3 դեպքերում  արձանագրել է, որ համայնքի ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձինք, որպես պատվիրատուի ղեկավար, համայնքային կարիքների համար պատվիրված գնման գործընթացների արդյունքում պայմանագրեր են կնքել իրենց փոխկապակցված անձանց կամ նրանց մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հետ»,- մանրամասնեց Գալստյանը։

Նա նաև հայտնեց, որ եղել են պաշտոնի անհամատեղելիություն դեպքեր, իրենք դիմել են իրավասու մարմննի, բայց նրանք խախտումներ չեն արձանագրել և պաշտոնյայի լիազորությունները չեն դադարեցրել, ինչը, ըստ Մարիամ Գալստյանի, մտահոգիչ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան