«Հայաստանը» չստորագրեց իմփիչմենթի ձևաթղթի տակ․ Փաշինյանին հեռացնելու նպատա՞կ, թե՞ մրցակցություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.02.2026 | 11:26
ԱՄՆ բանակը պատրաստվում է Իրանի դեմ երկարատև գործողության․ Reuters
15.02.2026 | 11:10
Մեկ զանգ, արագ արձագանք․ գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը
15.02.2026 | 10:52
Եվրոպական 5 երկրներ ՌԴ-ին մեղադրել են Քիմիական զենքի կոնվենցիայի խախտման համար՝ Նավալնիի մահվան կապակցությամբ
15.02.2026 | 10:49
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 10:38
Վթարային ջրանջատում Կոտայքում
15.02.2026 | 10:13
Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են․ Ճանապարհային դեպարտամնետ
14.02.2026 | 23:13
Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածելու համար
14.02.2026 | 22:27
ՔԿ-ն անդրադարձել է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն
14.02.2026 | 21:32
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունները կբացվեն փուլ առ փուլ․ Ռաուֆ Աղամիրզաև
14.02.2026 | 21:25
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
14.02.2026 | 20:05
«Տոտենհեմը» նոր գլխավոր մարզիչ ունի
14.02.2026 | 19:42
Հայ և ադրբեջանցի մասնագետները քննարկել են խաղաղության օրակարգի իրագործումն ու վստահության ամրապնդման քայլերը
14.02.2026 | 19:27
Ալեքսեյ Նավալնիի բիոնյութում Էպիբատիդին է հայտնաբերվել. փորձագետները հաստատում են թունավորումը
14.02.2026 | 19:27
Բրազիլիան առաջին ոսկե մեդալը նվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 19:15
Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները հայտնի են
Բոլորը

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի ձևաթղթի տակ այս պահին միայն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների ստորոգրություններն են, Դաշնակցության գրասենյակում այսօր ավելի քան մեկ ժամ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև բանակցություններից հետո հայտարարեց «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Հայկ Մամիջանյանը: 

«Հայաստան» խմբակցությունը կստորագրի՞, թե՞ ոչ․ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է, որ իրենց խմբակցության բոլոր՝ 28 պատգամավորների ստորագրությունները պատրաստ, գրասենյակում դրված են, բայց դրանք կփոխանցվեն, երբ իմփիչմենթի գործընթաց սկսվի, այսինքն՝ փողոցային պայքար սկսվի։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը, մինչդեռ, շեշտում է՝ գործընթացն արդեն իսկ մեկնարկել է։ Ի՞նչն է խանգարում «Հայաստան» խմբակցությանը, որ ստորագրությունները ձևաթղթի տակ հայտնվեն մինչև փողոցային պայքարը սկսելը՝ հետաքրքրվեցինք Իշխան Սաղաթելյանից։ 

«Ուզում եմ հասկանալ՝ պրոցեսը ե՞րբ ենք սկսում, դուք օրինակ գիտե՞ք՝ ե՞րբ ենք սկսում։ Եղել է պրոցեսի մասին հայտարարություն, որը մենք ողջունում ենք, այդ թվում՝ ողջունում ենք նաև, որ ՀՀԿ–ն ստանձնել է այս պրոցեսի քաղաքական պատասխանատվությունը»,- ասաց Սաղաթելյանը։

Դաշնակցական պատգամավորը հորդորում է սլաքները չուղղել «Հայաստան» խմբակցության կողմ, քանի որ իրենք արդեն հստակ դիրքորոշում արտահայտել են։ Հարկ է նկատել, որ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների ձայները բավարար չեն, որ անվստահություն հայտնելու նախագիծը հասնի խորհրդարան․ գործընթացի համար երկու ստորագրություն պակասում է: Իշխան Սաղաթելյանն այսօրվա բանակցություններից հետո ասաց՝ քննարկել են նաև այդ հարցը, պարզվել է՝ այս պահին դեռևս չկան այդ ստորագրությունները։ 

Սաղաթելյանը նկատում է՝ պետք է ջանքեր գործադրել դրանք ապահովելու համար։ Մամիջանյանն էլ հայտարարում է՝ եթե նույնիսկ այդ երկու ստորագրությունը լինի, այս պահին այն խորհրդարան մուտք չեն անելու, քանի որ գործընթացը լիարժեք սկսելու համար 36 ստորագրությունն էլ է քիչ, իսկ իրենք շոշափելի ձեռբքերումներ են ուզում։ 

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Մասիսի քաղաքապետ, հանրապետական Դավիթ Համբարձումյանին:  «Հայաստան»-ը դեմ չէ Համբարձումյանի թեկնածությանը, ծանոթացել են նաև Հանրապետական կուսակցության ծրագրին, որի առկայության մասին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ էր հայտարարել։ Ի դեպ, Սարգսյանը երեկ դարձյալ հայտարարել է՝ իրենք չեն ձգտում իշխանության, իրենց նպատակը իշխանափոխությունն է: Նա նաև հայտնել է, որ իմփիչմենթի գործընթացի շուրջ ինքն ու Քոչարյանն անձամբ չեն բանակցել:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ բանակցություններին հետևած հայտարարություններից ելնելով՝ կարելի է հետևություն անել, որ «Հայաստան» խմբակցությունը մեծ ցանկություն չունի միանալ «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնությանը։

Հայկ Մամիջանյանը, մինչդեռ, համոզված է՝ այս անգամ Փաշինյանին հեռացնելու նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվելու։ Նրա խոսքով՝ դրա համար Հանրապետական կուսակցությունն  ամենատարբեր հարթություններում աշխատանքներ է տանում։ Այդուհանդերձ, Մամիջանյանը չպատասխանեց հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ ՔՊ խմբակցությունից կարող են պատգամավորներ միանալ իրենց նախաձեռնությանը։

ՔՊ-ական պատգամավոր, Փաշինյանի հետ քավոր-սանիկական կապեր ունեցող Վահե Ղալումյանը, մինչդեռ, բացառում է, որ իրենց թիմից որևէ մեկը կարող է միանալ այդ գործընթացին, և որ ընդդիմությունն այս անգամ կարող է հաջողել։

Հակոբ Բադալյանը նույնպես այս պահին Փաշինյանին անվստահություն հայտնելու հնարավորություն չի տեսնում։

ՔՊ խմբակցությունից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու  Հակոբ Ասլանյանն էլ էին վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Էդմոն Մարուքյանին։ Գործընթացը, սակայն, խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերի կողմից աջակցություն չստացավ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան