Փաշազադեն ԵՀԽ-ին բողոքի նամակ է ուղարկել՝ դժգոհելով Բեռնում անցկացված Արցախի վերաբերյալ համաժողովից

Լուրեր

08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
Բոլորը

Ադրբեջանի Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նամակում նշվում է, թե կրոնական առաջնորդները պետք է ծառայեն միասնական Արարչին ու ճշմարտությանը և ոչ մի կերպ չնպաստեն հակամարտություններին ու բախմանը, այլ նպաստեն խաղաղությանը, խաղաղ համակեցությանը և փոխըմբռնմանը։

Նշվում է, թե նամակում նաև դժգոհություն է արտահայտվում, իբր, ԵՀԽ գլխավոր քարտուղարի միակողմանի հայտարարությունների վերաբերյալ, որոնք «արվել են հայկական կողմի ակնհայտ ազդեցության տակ»։ Փաշազադեն նշել է, թե նման հայտարարությունները վնասում են ԵՀԽ խաղաղարար կերպարին և արդարացի դիրքորոշմանը, ինչպես նաև խաթարում են միջկրոնական երկխոսության հիմքերը։

Նա հիշեցրել է ԵՀԽ-ի նախկին խաղաղարար դերը հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին՝ կոչ անելով կառույցին վերադառնալ արդար և օբյեկտիվ մոտեցման։

Փաշազադեն առաջարկել է ԵՀԿ-ին ուղարկել իր ներկայացուցիչներին՝ իրական իրավիճակին ծանոթանալու համար։

«Այս տարվա մայիսի 27-28-ին Բեռնում կայացած համաժողովում Ձեր ելույթի վերաբերյալ, ես պետք է ևս մեկ անգամ Ձեր ուշադրությանը ներկայացնեմ, որ Ադրբեջանի տարածքում՝ համաշխարհային հանրության կողմից ճանաչված 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, չկա Արցախ անունով վարչական միավոր։ Նույնիսկ Հայաստանի վարչապետը ստիպված էր ճանաչել այս պատմական իրականությունը․․․ Ձեր հայտարարությունները, որոնք արվել են հայկական կողմի ակնհայտ ազդեցության տակ, վնասում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խաղաղապահ հեղինակությանը և արդարացի դիրքորոշմանը: Սա ստվեր է գցում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջկրոնական համագործակցության ոլորտում գործունեության վրա և անդառնալի հարված է հասցնում միջկրոնական երկխոսության գործին»,- հավելել է նա։

Փաշազադեն «ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայ եկեղեցին, որը մարդկանց մղում է ոչ թե խաղաղության, այլ բռնության, հայ ժողովրդին կոչ է անում «մահվան պայքարի» և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ»։

«Ես կոչ եմ անում ԵՀԽ-ին՝ չաջակցել Հայ եկեղեցու սադրիչ, ռևանշիստական ​​քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղության պայմանները»,- ասվում է  նամակում։

Հավելենք, որ մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել էր «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի