Տիեզերահեն տեղեկատվությունը կնպաստի աղետների ռիսկերի կառավարմանը․ ՆԳՆ-ն հանրային քննարկման է դրել նոր օրենսդրական նախաձեռնություն

Լուրեր

08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունը մշակել և e-draft.am կայքում հանրային քննարկման է դրել «Աղետների ռիսկի կառավարման ոլորտում տիեզերահեն տեղեկատվության օգտագործման և գործիքակազմի ձևավորման հայեցակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

ՆԳՆ-ից հայտնում են, որ օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում աղետների և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին դիմակայելուն, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման բոլոր փուլերում որակյալ աշխարհատարածական տեղեկատվության ու տիեզերական ծառայությունների ժամանակին և համակարգված կերպով հասանելիության ապահովմանը։

Որոշման ընդունման դեպքում ակնկալվող հիմնական արդյունքներն են․

– աղետների ռիսկերն ու ազդեցությունները կկանխվեն կամ կնվազեցվեն տիեզերահեն տեղեկատվության և տեխնոլոգիաների օգտագործման միջոցով,
– աշխարհատարածական և տիեզերահեն տեղեկատվության օգտագործումը կօգնի պետությանն ավելի լավ ընկալել աղետների ռիսկերն ու ազդեցությունները, մշակել դրանց կառավարման համապատասխան քաղաքականություններ,

– կապահովվի աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ միջազգային գործընկերների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի, գիտական և կրթական կառույցների միջև համագործակցությունը:

«Հայաստանը 2021 թվականից Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի լիազորված օգտատեր է, ինչը հնարավորություն է տալիս աղետների ժամանակ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ և տրամադրել պետական կառավարման համակարգին, տեղական ինքնակառավարման մարմիններին և համապատասխան կառույցներին:

Այդպիսի անհրաժեշտություն առաջացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ։

Ըստ այդմ՝ հայեցակարգի ընդունումը կնպաստի տիեզերահեն տեղեկատվության ստացման, մշակման, կիրառման և դրանց հետագա զարգացման տեխնոլոգիական անկախության ապահովմանը՝ զարգացնելով տեղային կարողությունները։

Հարկ է նշել նաև, որ Հայաստանի առաջին արբանյակը տիեզերքում է 2022 թվականի մայիսից, ինչը ևս նպաստում է տիեզերքի ոլորտում Հայաստանի գործունեության զարգացմանը, նաև աղետների ռիսկի կառավարման առումով»,- ասված է հաղորդագրությունում։