Ռուսական զորքերը ԱԹՍ-ներով գրոհել են Խարկովը․ 3 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորվել

Լուրեր

18.02.2026 | 14:26
Արցախում ականի վրա ադրբեջանցի սակրավոր է պայթել
18.02.2026 | 14:15
ՀՀ-ն պետք է բացառի ՌԴ միջնորդությամբ քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց հանձնելու պահանջների կատարումը․ ՀՔԱՎ
18.02.2026 | 14:04
«Միասնական ճակատով հանդես կգանք, որպեսզի կարողանանք պարտության մատնել այս վարչախմբին»․ «Հայաքվեն» քաղաքական հայտ է ներկայացնում
18.02.2026 | 13:55
Ադրբեջանը շարունակում է դեպի Հայաստան և Թուրքիա երկաթուղու կառուցումը
18.02.2026 | 13:47
Գյուլագարակի սեփականության իրավունքն է վերականգնվել 3.86 հա մակերեսով 7 հողամասի նկատմամբ. Դատախազություն
18.02.2026 | 13:45
«Նոա» – «Ազ Ալկմար» խաղի մրցավարները հայտնի են
18.02.2026 | 13:38
Իրանում կրկին հակակառավարական ակցիաներ են տեղի ունեցել
18.02.2026 | 13:32
267 մլն դրամի չափով արգելանք է դրվել Իշխան Սաղաթելյանին, նրա կնոջը և մերձավորներին պատկանող գույքի վրա
18.02.2026 | 13:28
«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է
18.02.2026 | 13:20
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՄԻՊ-ի դիմումը
18.02.2026 | 13:12
Ժնևում վերսկսվել են ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները
18.02.2026 | 13:03
Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը
18.02.2026 | 12:52
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի նկատմամբ
18.02.2026 | 12:43
Ադելիա Պետրոսյանի մարզիչ. Ելույթից առաջ Ադելիան մի քիչ վախեցրեց մեզ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 12:34
Հայտնի է Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնության ժամանակացույցը
Բոլորը

Ռուսական զորքերը հունիսի լույս 11-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Խարկովին։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ 2 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորվել, փոխանցում է Current  time-ը։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի տեղեկացմամբ՝ ռուսական զորքերը 17 «Շահեդ» ԱԹՍ-ով հարվածել են Խարկովի երկու շրջաններին՝ Սլոբոդսկոյին և Օսնովյանսկիին։ Պաշտոնյան նշել է, որ հարվածի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Ավելի ուշ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հավելել է, որ վիրավորվել է ութ երեխա։

Տերեխովի խոսքով՝ մի քանի մարդու հաջողվել է փրկել հրդեհված տներից։

«Կան ուղիղ հարվածներ բազմահարկ շենքերին, մասնավոր տներին, խաղահրապարակներին, բիզնեսներին և հասարակական տրանսպորտին։ Այրվող բնակարաններ, ավերված տանիքներ, այրված մեքենաներ, կոտրված պատուհաններ»,- գրել է քաղաքապետը։

Վնասվել են նաև տրոլեյբուսներ, կոմունալ և արդյունաբերական օբյեկտներ։ Վնասված տների բնակիչները տարհանվում են,  ասվում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության հաղորդագրության մեջ։

Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել նաև Օդեսայի մարզին։

«Ամառանոցները, օժանդակ շինությունները, մեքենաները և քաղաքացիական ջրային փոխադրամիջոցները վնասվել և ոչնչացվել են։ Հրդեհներ են բռնկվել վայրերում, որոնք արագորեն մարվել են փրկարարների կողմից։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել»,- հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովն էլ հայտնել է, որ Խարկովում և շրջանում գիշերային հարձակումների հետևանքով, ընդհանուր առմամբ, տուժել  է 65 մարդ։ Նրանցից 60 մարդ, այդ թվում՝ 9 երեխա, վիրավորվել է հենց Խարկովում։ Քաղաքում զոհերի թիվը հասել է 3-ի։

«65-ամյա տղամարդը մահացել է այրվածքային վերակենդանացման բաժանմունքում, որը հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում»,- նշել է Օլեգ Սինեգուբովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի