ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ շուտով ռուս-ամերիկյան բանակցություններ կանցկացվեն Մոսկվայում

Լուրեր

19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
19.11.2026 | 10:33
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են անցկացրել․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել
19.11.2026 | 10:25
Մեկնարկել է կենսաթոշակառուների՝ անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը
19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 09:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:03
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
Բոլորը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները շուտով տեղի կունենան Մոսկվայում: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, փոխանցում է Meduza-ն։

«Կարող եմ հաստատել, որ պատվիրակությունների հերթական բանակցությունները տեղի կունենան շատ մոտ ապագայում»,-ասել է Դարչիևը։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները բանակցությունների վերջին փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել ապրիլի 10-ին Ստամբուլում, համաձայնել են խորհրդակցությունները տեղափոխել իրենց երկրների մայրաքաղաքներ։

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն փետրվարի 18-ին էին անցկացրել ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին բանակցությունները։ Դրանք տեղի էին ունեցել Էր-Ռիադում։ Կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունները, ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները և Ուկրաինայում պատերազմի ավարտը։

Վաշիգտոնն ու Մոսկվան փետրվարի 27-ին և ապրիլի 10-ին Ստամբուլում անցկացրել են բանակցությունների երկու փուլ՝ քննարկելով դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքը և դիվանագետների տեղաշարժը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի