Փաշինյանից Վարդապետյանին հրահա՞նգ․ Օհանյանը և Մինասյանն իրենց դեմ գործը քաղաքական շոու են որակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 16:17
Կրեմլը Հաղթանակի շքերթի «կրճատված ձևաչափը» բացատրում է Ուկրաինայի հարձակումներով
29.04.2026 | 16:06
Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ամփոփել են Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:55
Պատասխաններն անսպասելի են. Վարդապետյանը` Աբրահամյանի տան վաճառքի, Նարեկ Նալբանդյանի հյուրանոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրեն․ Իտալիայում քիչ ակումբներ ունեն այսպիսի պայմաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:35
Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են
29.04.2026 | 15:27
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
29.04.2026 | 15:25
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանում է. հյուրանոցի տարածքը արգելափակված է․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 15:19
Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
29.04.2026 | 15:15
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է. ՊՊԾ-ն փակել է ճանապարհը
29.04.2026 | 15:10
Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է // ԱՄՆ-ն անձնագիր կթողարկի՝ Թրամփի պատկերով․ ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 15:03
Ադրբեջանը կարող է որոշում ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
29.04.2026 | 14:50
Որքան է կազմելու Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ամսական վճարը. ծրագրի մանրամասներն ու նախագրանցման մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 14:33
Բաքվում Նիդերլանդների դեսպանը մեկնաբանել է երկրի խորհրդարանի կողմից Արցախի մասով ընդունված բանաձևը
29.04.2026 | 14:27
Ձերբակալություններ՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքով
29.04.2026 | 14:21
Իրանը «լավ կլինի շուտ խելքի գա». Թրամփը զգուշացնում է Թեհրանին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարություններից մեկ ամիս անց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երկու միջնորդագրերով կմտնի Ազգային ժողով՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար: 76 և 66 էջից բաղկացած միջնորդագրերի համաձայն՝ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զավթել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում Սևան ազգային պարկի տարածքում գտնվող պետական հողատարածքը, ինչից հետո, առանց կառուցապատման իրավունքի, դրա վրա առանձնատուն կառուցել և դա թաքցրել իր հայտարարագրում․

«Սեյրան Օհանյանը, հողատարածքն իր կողմից զավթված լինելու և դրա վրա առանց կառուցապատման իրավունքի, ապօրինի, իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները զգալիորեն գերազանցող և դրանցով ողջամտորեն չհիմնավորվող 125 միլիոն 394 հազար դրամ արժողությամբ շենք-շինությունների հանցավոր ծագումը թաքցնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքին օրինական տեսք տալու նպատակով ապահովել է իր հետ փոխկապակցված անձանց մասնակցությունը նշված հողատարածքի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման համար անցկացվող մրցույթին: Արդյունքում, 2017 թվականին կնքվել է պայմանագիր և այդ կերպ ապահովվել է Օհանյանի կողմից անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետումն ու օգտագործումը»,- նշվում է միջնորդագրում:

Ըստ Դատախազության միջնորդագրի՝ Արծվիկ Մինասյանն էլ, 2016-2018 թվականներին զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, միջոցներ չի ձեռնարկել նշված իրավախախտումների հետևանքները վերացնելու և համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ։ Օհանյանը և Մինասյանը գործընթացը «շոու» են որակում։ Իշխող ուժի ներկայացուցիչները, մինչդեռ, որակումներ տալուց առաջ հորդորում են սպասել Վարդապետյանի ելույթին։ «Հայաստան» խմբակցությունը, սակայն, վստահ է՝ ակնհայտ քաղաքական հետապնդում է։

Կառավարություն-ԱԺ վերջին աղմկահարույց հարցուպատասխանի ժամանակ միայն հայտարարություններ չէ, որ լսվեցին․ բորբոքված Փաշինյանն ընդդիմությանը նաև զգուշացումներ արեց։ Սպառնալիքն ուղղված էր հենց Սեյրան Օհանյանին, ինչին, փաստացի մեկ ամիս անց հաջորդեց դատախազի միջնորդագիրը։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը սա ուղիղ հրահանգ է որակում, միաժամանակ ընդգծում՝ այնպես չէ, որ նախկին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները լիովին անմեղ են։ 

Հունիսի 7-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակեց 2026 թվականին սպասվող համապետական ընտրության օրը՝ ուղիղ մեկ տարի անց։ Հնարավո՞ր է՝ սա էլ է նախընտրական քարոզարշավի մաս կազմում։ 

Սեյրան Օհանյանն այս պահին անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Գլխավոր դատախազությունը պատգամավորից և նրա ընտանիքից պահանջում է բռնագանձել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա, խոշոր անշարժ գույքեր Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցում, Վահագնի թաղամասում, զավթված 1 հա ափամերձ տարածք Սևանա լճի մերձակայքում, ինչպես նաև 1 միլիարդ 78 միլիոն դրամ։ Օհանյանն այս պահին անցնում է նաև Մարտի 1-ի վերաբացված գործով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան