Հատուկ ռեպորտաժ. Գլենդելի Արցախի փողոցը. Ամերիկայի ձայն

Լուրեր

02.04.2026 | 13:51
Ինդոնեզիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
02.04.2026 | 13:42
Պուտինին երևի տեղյակ չէին պահել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:33
«Բոլորին դեմ եմ» շարժումն ու Նժար սահմանադրական շարժումը միավորվում են
02.04.2026 | 13:31
Ի՞նչ որակներ ունի եկեղեցին բարեփոխել ցանկացող Նիկոլ Փաշինյանը․ Արա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:25
Հայտնի են պատմության մեջ ամենամեծ եկամուտ ունեցած մարզիկները
02.04.2026 | 13:16
Թող իրենց փախնելն ու ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ․ ես նման հրաման չեմ տվել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:05
Քրեական գործ կա՞ հարուցված, օդում ասելով չէ․ Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:54
Վատ ա, շատ վատ ա, չկա ոլորտ, որին սա չվերաբերվի. նայեք՝ աշխարհի որ տեղում ենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:45
Սերժ Սարգսյանը կկարողանա անարգել դուրս գալ Հայաստանից․ Դատախազությունը չի բողոքարկել նրա խափանման միջոցը վերացնելու որոշումը
02.04.2026 | 12:43
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.04.2026 | 12:34
«Թրամփի ուղու» համաձայնագիրը խախտել է 1828թ-ից գործող հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ
02.04.2026 | 12:25
Փաշինյանը «Զայեդ»-ի 500 000 դոլարը կտա պետությանը // Կես դար անց առաքելություն է մեկնել Լուսին․ ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 12:21
Գերագույն հոգևոր խորհրդի անդամը՝ սինոդ ստեղծելու Պոլսո Հայոց պատրիարքի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:17
Գործակալը հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է եղել Էդուարդ Սպերցյանի ծառայություններով
02.04.2026 | 12:12
Սահմանադրությունը մենյու չէ, որից ընտրում են հարմար կերակրատեսակներ․ Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գլենդել քաղաքի կենտրոնական Մերիլենդ պողոտայի մի հատվածը վերջերս վերանվանվեց Արցախի փողոց։ Վիլեն Խաչատրյանը Միացյալ հայ երիտասարդներ կազմակերպության հետ միասին մի քանի տարի անհրաժեշտ փաստաթղթերն էր պատրաստում, ապացուցում վերանվանման կարեւորությունը:

«Արցախը խորհրդանշում է ազատությունն ու այն ամենն ինչ կապված է հայ ժողովրդի հետ, այդ պատճառով մենք որոշեցինք, որ Գլենդելում, որտեղ բնակվում են մեր հայրենակիցներից շատերը, պետք է լինի Արցախի փողոց», – պատմում է նա «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը:

Գարնանը Գլենդելի քաղաքապետարանը միաձայն հավանություն էր տվել փողոցի վերանվանմանը: Նախաձեռնություն, որը բոլորին չէր դուր եկել:

«Պարզ պատճառներով, դեմ էր Ադրբեջանի ղեկավարությունը, նրանց հյուպատոսությունը նամակներ էր ուղղում», – նշում է Խաչատրյանը:

Կալիֆոռնիայի ղեկավարության հասցեին ուղղված իր նամակում Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոս Նասիմ Ագայեվը նշում էր.

«Արցախը սխալ անվանում է: Այդպես են կոչում հայերը Լեռնային Ղարաբաղը, որը Ադրբեջանի տարածքն է»:

Հյուպատոսը խնդրել էր դադարեցնել փողոցի վերանվանման գործընթացը: Սակայն ի վերջո Գլենդելում բացվեց Արցախի փողոց: Վերանվանումը սկզբում դուր չէր եկել նաեւ Արցախի փողոցում գտնվող մի շարք բիզնեսների սեփականատերերի՝ հասցեի վերանվանման հետ կապված ծախսերի պատճառով: Ի պատասխան, Գլենդելի քաղաքապետարանը փողոցում գտնվող 130 բիզնես կազմակերպություններից յուրաքանչյուրին 1000-ական դոլար հատկացրեց: Քաղաքային բյուջեից եւս 10 միլիոն դոլար է հատկացվելու նոր փողոցի բարեկարգմանը: Արցախի փողոցը նախատեսվում է Գլենդելի զբոսաշրջության կենտրոնի վերածել:

«Այս փողոցն այցելող մարդիկ արդեն առնվազն կհետաքրքրվեն, թե ինչ է Արցախը, որտեղ է այն գտնվում», – նշում է ԱՄՆ-ում Լեռնայի Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Երգիչ Անդրեն պատմում է.

«Ես ծնունդով Արցախից եմ, այնտեղ եմ ծնվել, այնտեղ էի պատերազմի տարիներին: Գրեթե ամբողջ ընտանիքս մասնակցել է պատերազմին, որից վերադարձան միայն հայրս եւ պապս: Մարդիկ կյանքը նվիրեցին հայրենիքին եւ այսօր ես հպարտ եմ, որ այստեղ եմ գտնվում»:

Գլենդելի բնակիչներից շատերն էին անհամբեր:

«Ես շատ եմ ուզում, որպեսզի ամենուրեք, ամբողջ Հայաստանում խաղաղ երկինք լինի, քանի որ հայ ժողովուրդը դրան երկար է սպասել», – ասում է Գլենդելի բնակիչներից մեկը:

«Հայաստանի համար սա շատ կարեւոր օր է, քանզի մենք բոլորս կարոտում ենք մեր հայրենիքը», – ավելացնում է մյուս բնակիչը:

Լոս Անջելեսի ոչ հայազգի բնակիչների կարծիքն այս կապակցությամբ տարբեր է:

«Մեզ համար հիմնական դժվարությունն Արցախ բառ արտասանելն է», – նշում է բնակիչներից մեկը:

«Չեմ հասկանում, ինչու էր անհրաժեշտ վերանվանել փողոցը: Չնայած՝ վատ գաղափար չէ», – ավելացնում է մյուսը:

«Եթե խոսքը հայկական թաղամասի մասին է՝ ուրեմն թող վերանվանեն, եթե ուզում են: Դա ձեր թաղամասն է, ձեր որոշումն է: Մենք ունենք կորեական թաղամաս, չինական թաղամաս, յուրաքանչյուրն ունի սեփական թաղամաս: Ուրեմն ինչո՞ւ չվերանվանել փողոցները ձեր ցանկությամբ», – եզրակացնում է երրորդը:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ շուտով Լոս Անջելեսում կբացվի հայկական անվանում կրող եւս մեկ փողոց: