Թուրքիայի նախագահականը հերքել է Էրդողանի առողջական վատ վիճակի մասին լուրերը

Լուրեր

18.02.2026 | 13:03
Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը
18.02.2026 | 12:52
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի նկատմամբ
18.02.2026 | 12:43
Ադելիա Պետրոսյանի մարզիչ. Ելույթից առաջ Ադելիան մի քիչ վախեցրեց մեզ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 12:34
Հայտնի է Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնության ժամանակացույցը
18.02.2026 | 12:24
Ուկրաինան հարվածել է Բելգորոդի էներգետիկ համակարգին և Չեբոքսարիի ռազմարդյունաբերական գործարանին
18.02.2026 | 12:16
Փետրվարի 17-ին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 7-12 աստիճանով
18.02.2026 | 12:12
Վատիկանը մերժել է Խաղաղության խորհրդին միանալու՝ Թրամփի հրավերը
18.02.2026 | 12:00
Փաշինյանն ԱՄՆ է մեկնում // ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի․ ԼՈՒՐԵՐ
18.02.2026 | 11:55
Փաշինյանի հետ ԱՄՆ է մեկնել նաև Միրզոյանը
18.02.2026 | 11:45
«ԱԱԲ պրոեկտ» ընկերությունն այս տարի փոսալցում չի իրականացնում․ պնդումը սխալ է
18.02.2026 | 11:42
Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում «լավ առաջընթացի» մասին, Վենսը՝ խոսել Վաշինգտոնի «կարմիր գծերից»
18.02.2026 | 11:40
Էլինա Ավանեսյանը կրել է երրորդ անընդմեջ պարտությունը
18.02.2026 | 11:33
Ռուբեն Վարդանյանի դատավճիռը էթնիկ հայ առաջնորդների դեմ  դատավարական «ծաղրի» գագաթնակետն է. Amnesty International
18.02.2026 | 11:22
Ուկրաինացիները երբեք չեն ների Դոնբասի փոխանցումը Ռուսաստանին. Զելենսկի
18.02.2026 | 11:20
Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» և ՊՍԺ-ն արտագնա հաղթանակներ են տարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահականին կից Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ենթադրյալ վատ առողջական վիճակի մասին պնդումները՝ դրանք անվանելով անհիմն, գրում է Turkiye today-ը։

Կենտրոնի հայտարարության մեջ նշվում է, որ Էրդողանի առողջական վիճակը բավարար է, նա շարունակում է կատարել իր սահմանադրական լիազորություններն ու պարտականությունները։

Էրդողանի վատառողջության մասին հայտարարություններ է արել թուրքական YouTube-յան ալիքներից մեկը։

«YouTube ալիքում անհիմն պնդումներ են արվել մեր հարգարժան նախագահի առողջական վիճակի վերաբերյալ։ Նշված հեռարձակման մեջ օգտագործված արտահայտությունները պարունակում են անհիմն պնդումներ, թիրախավորում են նախագահի աշխատակազմը, պարունակում են վիրավորանքներ։ Մեր հարգարժան նախագահը կատարում է իր սահմանադրական պարտականությունները որպես Թուրքական Հանրապետության ղեկավար։ Մեր նախագահի հետ հանդիպած պետությունների ղեկավարները, քաղաքական գործիչները և այլ պաշտոնյաներ գիտակցում են, թե որքան լավ է նա տեղյակ խնդիրների մասին, որքան ուժեղ է նրա հիշողությունը և որքան վճռական է իր որոշումներում»,- հայտարարել է Կենտրոնը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի