Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ամսագիրը՝ Scopus-ի շտեմարանում

Լուրեր

04.07.2026 | 14:41
Եվրոպական ինդեքսներն աճել են
04.07.2026 | 14:19
Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումներին․ դեսպան Քոուլ
04.07.2026 | 13:57
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը ստորագրել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման մասին եռակողմ արձանագրություն
04.07.2026 | 13:33
Հայաստանը ձգտում է արհեստական բանականությունը դարձնել տնտեսական աճի շարժիչ ուժ․ Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին
04.07.2026 | 13:22
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Ռուսաստանի վրա․ Սանկտ Պետերբուրգում հրդեհ է, Բելգորոդը հոսանքազրկվել է
04.07.2026 | 12:50
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.86%-ով և կազմել 4174.60 դոլար
04.07.2026 | 12:34
ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»
04.07.2026 | 12:14
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
04.07.2026 | 11:55
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
04.07.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
04.07.2026 | 11:06
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Ծովակում․ փրկարարները շուրջօրյա աշխատանքներ են իրականացրել
04.07.2026 | 10:47
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Թրամփին և Վենսին՝ կարևորելով հայ-ամերիկյան գործընկերությունը
04.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 4-ի դրությամբ
04.07.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.07.2026 | 07:40
ԱԱ-2026. Հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը
Բոլորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «International Journal of Armenian Genocide
Studies» գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում: Այս մասին տեղեկացնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Նախարարությունից հայտնում են՝ սա կարևոր և նշանակալի ձեռքբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այլև հայոց ցեղասպանագիտության ոլորտի համար, որը վկայում է Հայոց ցեղասպանության հետազոտության զարգացող միջազգային արժեքի և գիտական հնչեղության մասին։

International Journal of Armenian Genocide Studies–ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երկու գիտական ամսագրերից մեկն է։ Այն անգլերեն պարբերական է, հիմնադրվել է 2014 թվականին։ Մինչև 2021 թ. ամսագիրը լույս է տեսել տարեկան մեկ համարով, իսկ 2021 թվականից սկսած՝ երկու համարով։

Ամսագիրը բաց հասանելիության է: Խմբագրական խորհրդի կազմը միջազգային է. անդամների մոտ 80 տոկոսը արտասահմանյան գիտական հաստատությունների գիտնականներ են։

Այն գրանցված է DOAJ, Crossref և Ebsco համակարգերում: Տարեկան միջինում լույս են տեսնում 12–13 գիտական հոդված և գրախոսություն։

Անդրադառնալով ինդեքսավորման գործընթացին՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը նշել է, որ բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարելուց հետո՝ 2024 թվականի նոյեմբերին, ամսագրի խմբագրությունը պաշտոնապես դիմել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկվելու համար։ Մոտ վեց ամիս անց ստացվել է դրական պատասխանը։

Հավելենք, որ Scopus միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարանում ներկա պահին ընդգրկված է ևս 4 հայաստանյան պարբերական, որից 3-ը՝ Armenian Journal of Mathematics (սկսած 2008թ․-ից), New Armenian Medical Journal (սկսած 2009թ․-ից), Bulletin of Stomatology and Maxillofacial Surgery (2019-2020, 2022-2025թթ․) վերաբերում են բնական գիտությունների և բժշկագիտության ոլորտներին, իսկ 4-րդը՝ ԵՊՀ հրատարակչության «Translation Studies: Theory and Practice» ամսագիրն է, որը պաշտոնապես ընդգրկվել է «Scopus» գիտատեղեկատվական հեղինակավոր շտեմարանում 2025 թվականի մարտին և վերաբերում է հումանիտար ու հասարակագիտական ոլորտին։