Վստահ եմ՝ այն աստիճան միակուսակցական համակարգ չի լինի, ինչ եղել է 20 տարի ՀՀԿ-ի օրոք. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի ճանապարհով խորհրդարանի լուծարմանը հասնելու իր որոշումը համաձայնեցրել է թիմակիցների հետ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Նման որոշումները կայացնում է ոչ թե ամբողջ կուսակցությունը, այլ վարչությունը, իսկ վարչությունում կարծում եմ՝ եղել է այդ համաձայնությունը»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ որոշումը կայացվել է երկար ծանրութեթև անելուց հետո:

Նշենք, որ վարչապետ Փաշինյանը երեկ France24-ի հետ զրույցում հայտնել է իր հրաժարականի ժամկետները՝ մինչև հոկտեմբերի 16-ը:

Հրաչյա Հակոբյանի պնդմամբ՝ թեև ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերին, այնուամենայնիվ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստ է ընտրություններին: «Մենք գրեթե ամեն շաբաթ-կիրակի մարզերում գրասենյակներ ենք բացում, այնպես որ կուսակցությունը պատրաստ է ընտրություններին թե՛ տեխնիկապես, թե՛ մարդկային ռեսուրսներով»,- մանրամասնեց ՔՊ ներկայացուցիչը։

Հակոբյանի փոխանցմամբ՝ կուսակցության վարչության կազմն արդեն քննարկում է ցուցակների հարցը և որոշում, թե ինչ սկզբունքով է այն կազմվելու:

Պատգամավորը նաև չբացառեց ընտրություններին դաշինքով մասնակցելու հնարավորությունը: «Վարչությունը քննարկում է, թե որ ուժերի հետ կարող ենք դաշինքով մասնակցել ընտրություններին, եթե, իհարկե, դաշինքով ենք մասնակցում»,- շարունակեց Հրաչյա Հակոբյանը:

Անդրադառնալով այս օրերին հնչող մտահոգություններին, որ Հայաստանը գնում է դեպի միակուսակցական համակարգ՝ «Ելք» խմբակցության պատգամավորը հակադարձեց. «Վստահ եմ՝ այն աստիճան միակուսակցական համակարգ չի լինի, ինչ եղել է 20 տարի ՀՀԿ-ի օրոք: Այդ տարիներին քաղաքական բոլոր գործողությունները պտտվում էին ՀՀԿ-ի շուրջ և անցնում էին Մելիք-Ադամյանով»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան