«Սթենվեյ» ռոյալ, լուսային և ձայնային համակարգ, նորացված դահլիճ․ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի շենքը վերանորոգվել է

Լուրեր

08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիա՝ տեղում ծանոթանալու կառույցում պետական աջակցությամբ իրականացված վերազինման աշխատանքներին և ծրագրերին․հայտնում են գերատեսչությունից։

ԿԳՄՍ նախարարը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանի ուղեկցությամբ շրջել է համերգասրահի տարածքում: Ժաննա Անդրեասյանին ներկայացվել է նորացված դահլիճը՝ փոխված աթոռներով, նոր «Սթենվեյ» ռոյալով, լուսային և ձայնային համակարգով: Տնօրենի տեղեկացմամբ` արդեն մի քանի տարի է՝ վերաբացվել են շենքի երկու ճեմասրահները, որոնցում մշտապես կազմակերպվում են ցուցահանդեսներ և մշակութային այլ միջոցառումներ:

Ժաննա Անդրեասյանը շրջել է նաև համերգասրահի նորաբաց գրադարանում և ներքնահարկի վերանորոգված տարածքում, որտեղ իրականացվում են ցուցադրություններ, թատերահամերգային պերֆորմանսներ, հանդիպումներ, քննարկումներ: Ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը նախարարին ներկայացրել է նաև նորաստեղծ ձայնագրման ստուդիան, որը նախատեսված է կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների ստեղծագործությունների ձայնագրման համար:

Շրջայցից հետո ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆիլհարմոնիայի տնօրենի և աշխատակազմի հետ քննարկել է կազմակերպության գործունեության ընդլայնման և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Քննարկման արդյունքում նախարարն առաջարկել է ներկայացնել առաջիկա տարիների գործունեության տեսլականը և նախաձեռնությունների փաթեթը: