«Ի գործ»-ի շնորհիվ հայրենադարձվածների կեսը ՌԴ-ից են․ Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

«Ի գործ» ծրագրի շրջանակում ունենք 70 տոկոս հայրենադարձություն, որի կեսը ՌԴ-ում ապրող հայերն են։ ԱԺ համատեղ հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման նախնական քննարկումների ժամանակ այս մասին հայտնեց վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նրա խոսքով՝ 2019 թվականին, երբ ծրագիրը սկսում էին, 25 տոկոս թիրախ էին նշել, իսկ արդյունքը գերազանցել է ցուցանիշները։

Զարեհ Սինյանյանը փաստեց, որ իրենց ծրագրերին մեծապես դիմում են ՌԴ-ում ապրող հայեր, բայց իրենք չեն ուզում ծրագրերի կատարողական ապահովել միայն ռուսաստանաբնակ հայերով, քանի որ, ըստ նրա, Սփյուռքը միայն Ռուսաստանում ապրող հայերը չեն։

Հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը խնդրեց, որ Զարեհ Սինանյանը ներկայացնի, թե ինչ կոնկրետ արդյունքներ ունեն Սփյուռքում։

«Մենք ասֆալտ չենք փռում, կարտոֆիլ չենք ցանում, որ մեր աշխատանքը չափենք կիլոմետրորով կամ ցենտներով։ Մեր աշխատանքը մարդու հետ է։ Մենք ներդրվել ենք սփյուռքի մեջ և այդ ներդրումը պետք է լինի երկարատև կտրվածքում»,- արձագանքեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան