Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. ՓԾ-ն ամփոփել է անցած շաբաթը

Լուրեր

04.07.2026 | 16:26
Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին․
04.07.2026 | 16:09
Տիգրան Խաչատրյանը նոր ռեֆերենտ ունի
04.07.2026 | 15:55
ՆԳՆ-ում քննարկել են հայրենական ռազմարդյունաբերական և տեխնոլոգիական լուծումների կիրառման հնարավորությունները
04.07.2026 | 15:36
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
04.07.2026 | 15:20
«Էս տեխնոլոգիան առաջին անգամ ա, չէ՞», «Հա, ՀՀ-ում նման ջրամբար չկա». Փաշինյանը Վեդիի ջրամբարում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 14:41
Եվրոպական ինդեքսներն աճել են
04.07.2026 | 14:19
Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումներին․ դեսպան Քոուլ
04.07.2026 | 13:57
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը ստորագրել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման մասին եռակողմ արձանագրություն
04.07.2026 | 13:33
Հայաստանը ձգտում է արհեստական բանականությունը դարձնել տնտեսական աճի շարժիչ ուժ․ Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին
04.07.2026 | 13:22
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Ռուսաստանի վրա․ Սանկտ Պետերբուրգում հրդեհ է, Բելգորոդը հոսանքազրկվել է
04.07.2026 | 12:50
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.86%-ով և կազմել 4174.60 դոլար
04.07.2026 | 12:34
ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»
04.07.2026 | 12:14
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
04.07.2026 | 11:55
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
04.07.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
Բոլորը

Հունիսի 2-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

«Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարափ անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, օձի նկատման՝ 77, ինքնասպանության փորձի՝ 18, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 41, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 179, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 40, հրդեհի կեղծ կանչի՝ 19, 55 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 21 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 73, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 1 մարդ»,- ասված է հաղորդագրությունում: