Փաշինյանը կուսակրոն Կաթողիկոս չի ճարելու. Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 13:21
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրո-2028-ին
19.11.2026 | 13:14
Չեմ բացառում` վարչապետից մինչև թաղապետի պաշտոն կարող եմ զբաղեցնել. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:06
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել
19.11.2026 | 12:57
Չինաստանում մեկնարկել է Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:50
Թրամփը նիրհել է ԱԽՏՀ գագաթնաժողովում Սի Ցզինպինի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:41
Արմավիրի մարզում 25-ամյա տղամարդը օդաճնշիչ հրացանով պատահաբար կրակել է աներորդու վրա․ 24-ամյա երիտասարդը մահացել է
19.11.2026 | 12:30
Էդպես հեգնել եք լողով զբաղվելը, դրա համար մարզեր կան, որ լողավազան չունեն․ նախարարը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:25
Բռնցքամարտի Մ-23 ԵԱ. Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը մեկնարկել են հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 12:16
Ուկրաինան հարվածել է Թաթարստանում նավթամղիչ կայանին
19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՔՊ-ից հեռացված պատգամավոր, ՄԱՍԿ կուսակցության հիմնադիր Հովիկ Աղազարյանը վստահեցնում է՝ բոլորն էլ գիտեն, որ եկեղեցում «ոչ մեկն էլ չի պահպանել կուսակրոնությունը»։

«Շատ էլ լավ են արել, դա իմ անձնական կարծիքն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Աղազարյանի խոսքով՝ այս ամենի մասին գիտի նաև Նիկոլ Փաշինյանը։

«Որտեղի՞ց է ճարելու Կաթողիկոսի իր երազած տիպարը, որտեղի՞ց է ճարելու արքեպիսկոպոսներին, ովքեր պետք է ընտրեն այդ Կաթողիկոսին, չկա նման բան, նշանակում է՝ իր նպատակը եկեղեցին, եթե ոչ ոչնչացնելը, գոնե հնազանդեցնելն է»,- ասաց նա։

Լրագրողը նախկին ՔՊ-ականից հետաքրքրվեց՝ որտեղի՞ց է վստահ, որ եկեղեցականները կուսակրոնությունը չեն պահել, նա արձագանքեց. «Որովհետև ես տղամարդ եմ, էլի, կներեք էլի։ Սա համոզվածության աստիճանի ենթադրություն է, հետո, գիտեք ինչ, որ ասում են կուսակրոն, դա ինչ-որ ժամանակից հետո են, չէ՞, ընդունում, ասենք, մեկը կարող է պատահի՝ կուսակրոնություն ընդունի 30 տարեկանից, մինչ այդ կուսակրոն չէր։ Նշանակում է՝ ես՝ նվաստս, հասկացել եմ կուսակրոնությունը հետևյալ ձևով, որ այդ մարդիկ չամուսնանան, որպեսզի ազատ լինեն… այսինքն՝ եթե այդպես նայենք, կուսակրոնության հենքը խախտված է, եթե ես ճիշտ եմ հասկանում «կույս» բառի իմաստը»։

Մանրամասները՝ տեսանյութում։