Վերջը ասելո՞ւ ենք` մենք չենք, էս չինովնիկն ա, որն իրեն էշի տեղ ա դրել. Ավինյանը` կոյուղիների վթարների պատասխանատվության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 11:22
Ծիծեռնակաբերդի խճուղու հիմնական փլուզված հատվածը վերականգնվել է․ քաղաքապետարանի պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:13
Սիդնեյում զինված հարձակումից հետո Ավստրալիայի վարչապետը մտադիր է խստացնել զենքի մասին օրենսդրությունը
15.12.2025 | 11:02
Պապիկյանն Աժ-ում է․ արտահերթ նիստ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 10:52
Կա հանրային պահանջ՝ տրանսպորտում վերահսկողությունը խստացնելու, 24 հաստիք կավելանա․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:45
«Ինտերը»՝ Իտալիայի Ա սերիայի առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:32
Փոփոխություններ ենք նախաձեռնում`օդի որակի ցուցանիշը բարելավելու համար․ բնապահպանության վարչության պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:16
Ավտոբուսը յուղի արտահոսք է ունեցել, վարորդը գրավոր նկատողություն է ստացել․ Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:00
Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը․ ԱԳ փոխնախարար
15.12.2025 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
Բոլորը

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն այսօրվա գործակարգավարական նիստին հայտարարեց, որ քաղաքապետի ստորագրությամբ 6 կետից բաղկացած նամակ են ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա Ջուր» ընկերության հետ պայմանագրային հարաբերությունները:

Արեյանի խոսքով՝ վերջին կետը վերաբերում է ծառայությունների մատուցման գույքային տիրույթի հստակեցմանը, քանի որ 2016 թվականին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին վարձակալության տրված գույքի ցանկը թերություններով է եղել։

«Մայրաքաղաքում բազմաթիվ են դեպքերը, երբ խնդիրը վերաբերում է «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տիրույթից դուրս գտնվող գույքին, քանի որ այն բացակայում է ցանկում: Դա վերաբերում է նաև նորակառույց շենքերին և այնտեղ տեղադրված պոմպակայաններին: Կառուցապատողների մեղքով պոմպը չի հանձնվել «Վեոլիա ջուր» ընկերությանը կամ պետությանը և դարձել է գլխացավանքի ու բնակիչների վեճի առարկա»,- պարզաբանեց Կամո Արեյանը։

Արձագանքելով Արեյանին՝ Ավինյանը նշեց, որ կոյուղու հետ կապված խնդիրները ներկայացվում են՝ խեղաթյուրելով տեղեկատվությունը և պնդեց, որ դա հատուկ է արվում։

«Դա պետական գույք է, ենթադրում եմ՝ մի մասն էլ հանձնված չէ «Վեոլիա ջուր» ընկերությանը: Ստացվում է, որ քաղաքում ունենք ենթակառուցվածք, որը մեր սեփականությունը չէ, մեր ենթակայության տակ չէ, մաշված է աննկարագրելի չափով, և շատ լավ է, որ այս տարի կառավարությունը որոշակի ֆինանսական միջոցներ է հատկացնում: Շնորհակալ եմ գործընկերներին: Բայց կարծում եմ՝ սա միանգամյա ծրագիր չպետք է լինի»,- նշեց քաղաքապետը։

Ավինյանը նաև ընդգծեց, որ պետք է հասկանալ, թե դրանք ում պատասխանատվության տիրույթում են։

«Քաղաքապետարանը լուծում է խնդիրներ, որոնք իրենը չեն: Հիմա եկեք հասկանանք՝ ով ա պատասխանատու օղակը, ասենք՝ սա քո գործն ա, գնա՛, արա՛: Որովհետև անընդհատ ասում են՝ քաղաքապետարանը էս, քաղաքապետարանը՝ էն։ Վերջում ասելո՞ւ ենք՝ մենք չենք, ժողովուրդ ջա՛ն, էս մարդն ա, էս չինովնիկն ա, նստած ա, իրան տենց էշի տեղ ա դրել, ասում ա՝ քանի քաղաքապետարանին մեղադրում են, լավ ա էլի։ Մարաղը մտած, ինքը չի երևում։ Է հետո՞, լավ»,- բորբոքված ասաց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան