«Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով՝ ՀՀ-ում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում, հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Աշխատաժողովի նպատակն է Միջազգային քրեական դատարանի կառուցակարգերի վերաբերյալ դատական իշխանության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, ինչպես նաև Արդարադատության նախարարության և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչների կարողությունների զարգացումը։ Աշխատաժողովին որպես բանախոս են հանդես եկել միջազգային հեղինակավոր փորձագետներ, դատարանի ընթացակարգերը ներկայացրել է նաև Միջազգային քրեական դատարանի դատավոր Բեթի Հոլերը։

Ողջունելով մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների դերը իրավակիրառ մարմինների ներկայացուցիչների կարողությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ Արդարադատության նախարարության համակարգմամբ Միջազգային քրեական դատարանի վերաբերյալ վերապատրաստումները կրում են շարունակական բնույթ։

Աննա Կարապետյանն անդրադարձել է նաև ներպետական օրենսդրության մեջ Հռոմի կանոնադրության իմպլեմենտացման, ինչպես նաև իրազեկման աշխատանքների կարևորությանը և ներկայացրել այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Նախարարի տեղակալն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանությանը և «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությանը՝ արդյունավետ համագործակցության համար։

Աշխատաժողովին ներկա են գտնվել և բացման խոսքով հանդես եկել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։