«Եթե նա դա անի, ստիպված կլինի պատասխան տալ»․ Թրամփը զգուշացրել է Մասկին

Լուրեր

08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հասկացրել է, որ հետաքրքրված չէ վերականգնել հարաբերությունները իր նախկին դաշնակցի և նախընտրական արշավի հովանավոր Իլոն Մասկի հետ՝ նախազգուշացնելով, որ նա կարող է բախվել «լուրջ հետևանքների», եթե փորձի աջակցել ընդդիմությանը։

NBC-ի Քրիստեն Ուելքերի հետ հեռախոսային հարցազրույցում Թրամփը նշել է, որ մտադիր չէ հաշտվել Մասկի հետ։ Երբ նրան հարցրել են՝ արդյոք իր հարաբերությունները միլիարդատեր Մասկի՝ Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրենի հետ ավարտված են, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո»։

«Ես չափազանց զբաղված եմ այլ գործերով։ Գիտեք, ես հաղթել եմ ընտրություններում մեծ առավելությամբ։ Ես նրան շատ արտոնություններ եմ տվել դեռ մինչև դա։ Ես նրան շանս եմ տվել իմ առաջին վարչակազմում և փրկել եմ նրա կյանքը իմ առաջին ժամկետի ժամանակ։ Ես մտադիր չեմ նրա հետ խոսել»,-ասել է նա։

Խոսակցություններ են շրջանառվում նաև, որ Մասկը կարող է իր աջակցությունը ցուցաբերել դեմոկրատներին։ ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է․ «Եթե նա դա անի, ստիպված կլինի պատասխան տալ դրա համար»,-ասաց Թրամփը, չմանրամասնելով, թե ինչ հետևանքների մասին է խոսքը։

Մասկի ընկերություններն ունեն բազմաթիվ շահավետ պետական պայմանագրեր։ Թրամփի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ նրա և աշխարհի ամենահարուստ մարդու՝ Մասկի հարաբերությունները վատթարացան Թրամփի բյուջեի օրինագծի պատճառով, որը Մասկը քննադատեց իր սոցիալական հարթակում՝ X-ում։

Մասկը զգուշացրել է, որ օրինագիծը կհանգեցնի դաշնային բյուջեի պակասի աճին և այն անվանել է «զզվելի գարշելիություն»։ Կոնգրեսի տվյալներով՝ օրինագիծը կկրճատի ծախսերն ու հարկերը, բայց միևնույն ժամանակ 10.9 միլիոն մարդ կմնա առանց բժշկական ապահովագրության և կավելացնի դեֆիցիտը 2.4 տրիլիոն դոլարով մեկ տասնամյակի ընթացքում։

Հինգշաբթի օրը Թրամփը քննադատել է Մասկի կտրուկ արձագանքը իր «մեծ ու գեղեցիկ օրինագծի» վերաբերյալ, որն այժմ քննարկվում է Կոնգրեսում։ Շուտով Թրամփը և Մասկը սկսեցին փոխադարձ կոշտ հարձակումներ սոցիալական ցանցերում, ինչի արդյունքում Սպիտակ տունը և հանրապետական առաջնորդները սկսեցին շտապ գնահատել հետևանքները։

Մասկը նույնիսկ առաջարկել է Թրամփին իմփիչմենթ հայտարարել և առանց ապացույցների պնդել է, թե կառավարությունը թաքցնում է տեղեկատվությունը Թրամփի և հայտնի մանկապիղծ Ջեֆրի Էփշթեյնի կապերի մասին։ Ավելի ուշ Tesla-ի ղեկավարը, կարծես, հրաժարվել է այդ հայտարարություններից՝ շաբաթ օրը ջնջելով իր գրառումը Էփշթեյնի մասին։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վանսը նշել է, որ օրինագծի հիմնական նպատակը ծախսերի կրճատումը չէ, այլ 2017 թվականին Թրամփի առաջին ժամկետի ընթացքում հաստատված հարկային արտոնությունների երկարաձգումը։

«Սա լավ օրինագիծ է, թեպետ և ոչ կատարյալ»,-նշել է նա։