Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է դժվարանցանելի տեղամասի վերակառուցում
Հասարակություն
07.06.2025 | 17:19
Մ-2 միջպետական ճանապարհի կմ181+250-կմ181+750 հատվածում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ, իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Ըստ գերատեսչության՝ նշված հատվածում կատարվում են ճանապարհի ջրահեռացման համակարգի կառուցման, երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներ։

