Մոլորվելու հետևանքով Ադրբեջանում հայտնված անչափահասներից դեռևս լուր չկա

Լուրեր

01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
Բոլորը

Այս գիշեր մոլորվելու հետևանքով Ադրբեջանի սահմանը հատած անչափահաս երկու տղաներից դեռևս որևէ լուր չկա։ Տեղեկությունը FactorTV-ի հետ զրույցում հայտնեց Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը։ Հարցին՝ տեղյա՞կ եք, բանակցություններ տարվո՞ւմ են, ավագանու անդամը նշեց՝ չգիտի.

«Հույս ունեմ՝ բանակցում են նրանց վերադարձի մասով»։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել նշելով՝ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում. 

«Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում»։

Ավելի ուշ Factor TV-ի հետ զրույցում Արգամ Հովսեփյանը  պատմել էր, որ գիշերը ժամը 1-ի սահմաններում անչափահաս երկու տղաները ձի են նստել ու գնացել սահմանի մոտ գտնվող իրենց ձիուն բերելու։ Նա նշել էր, որ տղաներից մեկն իրենց՝ Արավուս գյուղից է, մյուսը՝ Տեղից։

«Անգամ ծնողները չեն իմացել, որ տղաները գնացել են ձիու հետևից, առավոտյան են տեսել, որ տանը չեն: Մենք տեսել ենք առավոտը, թե ոնց են տղաներին ավտոն նստեցրել ու տարել»,- հայտնել էր նա։

Factor TV-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ադրբեջանցիներն են առաջ եկել և գերեվարել տղաներին, Հովսեփյանը նշել էր՝ կեսգիշեր է եղել, մութ, հնարավոր է առաջ են եկել, հնարավոր է՝ տղաներն են անցել սահմանը։

Արդեն ավելի ուշ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել առևանգման հոդված հատկանիշներով։

Ռոզա Վարդանյան