Առաքելությունն ավարտված է․ «Վագներ»-ը հայտարարել է Մալիից հեռանալու մասին

Լուրեր

01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
Բոլորը

«Վագներ» ռուսական ոչ պետական զինված կազմավորումը հայտարարել է, որ ավարտել է իր «հիմնական առաքելությունը» Մալիում և լքում է երկիրը։ Հաղորդագրությունը հրապարակվել է վարձկաններին մոտ կանգնած «Разгрузка Вагнера»ալիքը, գրում է Meduza-ն։

Հրապարակման մեջ ասվում է, որ վարձկանները «Մալիի ժողովրդի հետ ուս ուսի պայքարել են ահաբեկչության դեմ» երեքուկես տարի։

«Մենք ոչնչացրել ենք հազարավոր զինյալների և նրանց հրամանատարների, որոնք տարիներ շարունակ ահաբեկել են քաղաքացիական բնակչությանը։ Մենք կատարել ենք գլխավոր խնդիրը՝ բոլոր տարածաշրջանային մայրաքաղաքները վերադարձել են օրինական իշխանությունների վերահսկողության տակ։ Առաքելությունն ավարտված է։ «Վագները» վերադառնում է տուն»,- ասվում է հայտարարությունում։

Առաջին հաղորդագրությունները, որ «Վագներ»-ը վարձկանների է հավաքագրում Մալիում աշխատելու համար, լրատվամիջոցներում հայտնվել էին 2021 թվականի սեպտեմբերին։ Այնուհետև, պետական ​​հեղաշրջման արդյունքում, Մալիում իշխանության եկավ գնդապետ Ասիմի Գոյտան, որից հետո այնտեղ տեղակայված ավելի քան հինգ հազարանոց ֆրանսիական զորքերը դուրս բերվեցին երկրից։ Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ վարձկանները պետք է մարզեին մալիացի զինվորականներին և ապահովեին բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանությունը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, ըստ էության, հաստատել էր գործարքը՝ միաժամանակ ընդգծելով, որ ռուսական իշխանությունները դրա հետ որևէ կապ չունեն։

«All Eyes On Wagner» նախագիծը հրապարակել էր Մալիում «Վագներ»-ի ներկայության առաջին տարվա մասին զեկույց: Այնտեղ, ի թիվս այլ բաների, խոսվել էր զանգվածային սպանությունների, բռնաբարությունների, կողոպուտների և խաղաղ բնակիչների վրա հարձակումների մասին։

2024 թվականի ամռանը մարտեր էին տեղի ունեցել մի կողմից՝ տուարեգ ապստամբների, մյուս կողմից՝ մալիական կառավարական զորքերի և վագներականների միջև։ Մարտի ընթացքում կառավարական զորքերը և վագներականները դարանակալվել էին։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ սպանվել էր 20-ից 80 վարձկան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի