ԿԳՄՍՆ-ում հյուրընկալել են մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

Լուրեր

08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, որոնք 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով վերադարձել են Գերմանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից․ հայտնում են գերատեսչությունից։

«Ողջունելով մարզիկներին՝ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է սպորտային կարևորագույն հաջողությունների կապակցությամբ և ընդգծել՝ առաջին անգամ հայ մարմնամարզիկները Եվրոպայի նույն առաջնությունում երկու ոսկե մեդալ են նվաճել: Նա երախտագիտություն է հայտնել միջազգային հարթակներում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար․ «Ձեր յուրաքանչյուր հաղթանակ շատ ոգևորիչ է և մեծ հպարտություն է պարգևում բոլորիս: Ամբողջ ազգն է ուրախանում ձեր հաջողություններով և, անկասկած, հեռուստաէկրաններից այն կողմ փոխանցում իր ամենաջերմ մաղթանքներն ու զգացողությունները»։

Հիշեցնենք՝ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիրներ էին դարձել Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը, արծաթե մեդալը նվաճել էր Մամիկոն Խաչատրյանը, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր»,- մասնավորապես ասված է հաղորդագրությունում։