Վալենտինա Մատվիենկոն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լուրեր

11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր․ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Նշվում է, որ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մատվիենկոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ նախորդ ամիս աշխատանքային այցով Հայաստանում էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որն այցելել էր «Հաղթանակ» զբոսայգի՝ Երկրորդ համաշխարհային  պատերազմում հաղթանակի առթիվ, իսկ Ծիծեռնակաբերդ ՌԴ ԱԳ նախարարի անունից  ծաղկեպսակ էր ուղարկվել։

Սոցիալական ցանցերում լուրեր էին տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ծրագրից հանվել է Ծիծեռնակաբերդ այցելությունը։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հերքել էր  լուրը՝ նշելով, որ աշխատանքային այցերի պարագայում ծրագրում նմանատիպ բաղադրիչների ներառումն իրականացվում է այցելող կողմի նախաձեռնությամբ, իսկ հայկական կողմն ապահովել է այցի ծրագրի նշյալ բաղադրիչների բոլոր անհրաժեշտ արարողակարգային, նախապատրաստական աշխատանքները։