Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ․ ՓԾ-ի իրազեկող տեսանյութը
Հասարակություն
06.06.2025 | 10:43Կարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության բարձրացմանը։
«Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։
Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի ժամանակ, ապա կարող եք փրկվել և կյանքեր փրկել»,- ասված է ՆԳՆ ՓԾ-ի տարածած հաղորդագրությունում։
Մանրամասները՝ տեսանյութում։