Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով Հայաստան է ժամանել

Լուրեր

08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, նախատեսվում են հանդիպումներ երկրի ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած ՌԴ Դաշնային խորհրդի պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։ Ծրագրով նախատեսվում են Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումները երկրի ղեկավարության հետ։ Մասնավորապես, նախատեսվում է զրույց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Մատվիենկոն և Սիմոնյանը կբացեն ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը, որի գլխավոր թեման կլինի «Մեծ հաղթանակի 80-ամյակը. միասնություն պատմական հիշողության պաշտպանության գործում ապագա սերունդների համար»։

«Նույն օրը Դաշնային խորհրդի նախագահը կմասնակցի ռուս-հայկական տասներորդ միջտարածաշրջանային ֆորումին։ Լիագումար նիստում նախատեսվում է Դաշնության  կազմավորումների մի շարք ղեկավարների ելույթը», – ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ ռուսական պատվիրակության կազմում են Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը, Պաշտպանության հանձնաժողովի  նախագահ Վլադիմիր Բուլավինը, Միջազգային հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, Սոցիալական կոմիտեի ղեկավարի տեղակալ Յուլիա Լազուտկինան, Տարածաշրջանային  հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ուսը, Միջազգային հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Կարելինը և Սոցիալական  հանձնաժողովի անդամ Անդրեյ Չեռնիշևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի