Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը «Սևան» ՔԿՀ-ում ընդունել է ցմահ դատապարտյալներին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, տեղակալներ Սահակ Գրիգորյանի, Վահե Նանուշյանի, Ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ․ հայտնում են ՔԿԾ-ից։

«Այցի հիմնական նպատակն էր հանդիպել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ, լսել նրանց՝ պատժի կրման հետ կապված իրավական և անձնական բնույթի խնդիրները։

Ցմահ դատապարտյալները հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձել են անվտանգային գոտիների փոփոխմանը, խրախուսանքների և տույժերի կիրառմանը, բժշկական ծառայությունների մատուցմանը, ինչպես նաև սննդի որակին, դատապարտյալներին հատկացվող նոր, սեզոնային հանդերձանքին և հիգիենայի պարագաների փաթեթին վերաբերող հարցերին։

Դատապարտյալների հետ տեղում քննարկվել են բարձրացված հարցերի լուծման ընթացակարգերը, տրվել են պարզաբանումներ, ինչպես նաև ներկայացվել են ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերաբերող բարեփոխումների ծրագրերը»,- ասված է հաղորդագրությունում։