Մոսկվայում չեչենների կողմից առևանգված հայ գործարարի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ատելության հրահրման և ծայրահեղականության կոչերի համար

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Մոսկվայում Չեչնիայի անվտանգության ուժերի կողմից առևանգված հայազգի գործարար, բլոգեր Արեգ Շչեպիխինի դեմ քրեական գործ է հարուցվել ատելություն կամ թշնամանք հրահրելու (Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետ) և ծայրահեղականության հրապարակային կոչերի (280-րդ հոդվածի 2-րդ մաս) համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն, փոխանցում է Current time-ը։

Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանում առևանգման դեպքից հետո Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը հայտարարել էր, որ տղամարդը «չի առևանգվել, այլ ձերբակալվել» է հանրապետության անվտանգության ուժերի կողմից, և նրա դեմ հետաքննություն է անցկացվում կրոնական զգացմունքները վիրավորելու և ատելություն կամ թշնամանք հրահրելու հոդվածներով։

Շչեպիխինը դեռևս ՌԴ Քննչական կոմիտեում է: «Осторожно, новости» տելեգրամ ալիքը հայտնում է, որ  նրան երեկվանից հարցաքննում են, թույլ չեն տվել քնել և խոսել փաստաբանի հետ:

Քննչական կոմիտեն պնդում է, որ Արեգ Շչեպիխինի դեմ քրեական գործ հարուցելու որոշում է կայացվել նրա տեսագրություններն ուսումնասիրելուց հետո:

«Հոգեբանական և լեզվաբանական ուսումնասիրությունը բացահայտել է ազգային/էթնիկական հատկանիշներով նույնականացված անձանց խմբի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու հրահրման նշաններ, ինչպես նաև նրանց նվաստացումը նրա հայտարարություններում»,- ասվում է  հայտարարության մեջ:

Հավելենք, որ Քննչական կոմիտեն նախօրեին  քրեական գործ էր հարուցել տղամարդու առևանգման (Քրեական օրենսգրքի 126-րդ հոդված) և պաշտոնեական լիազորությունների չարաշահման (Քրեական օրենսգրքի 286-րդ հոդված) դեպքերի առթիվ։ Մեղադրանքներ են առաջադրվել վեց անձի։ Նրանց նկատմամբ պետք է ընտրվի խափանման միջոց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի