Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում ուսումնասիրվել են, իբր, «ՀՀ-ի կողմից Ադրբեջանի էկոլոգիային և տնտեսությանը վնաս հասցնելու վերաբերյալ փաստաթղթեր»

Լուրեր

29.04.2026 | 19:50
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր
29.04.2026 | 19:43
Հըմի էդ Հակոբիկի մոտ փող-մող ֆռո՞ւմ ա. ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստան»-ի անունից գործող 5 անձ ձերբակալվել է. ՀԿԿ
29.04.2026 | 19:27
Կհայտարարվի «Մշակութային վերջին զանգ» մրցույթը, կխստացվի դրամահավաքների արգելքը. ԿԳՄՍՆ
29.04.2026 | 19:13
Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ն անդրադարձել է Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքներին
29.04.2026 | 19:00
«Բոլորին դեմ եմ»-ը չի խոսում անիշխանությունից, կձևավորենք պատասխանատու իշխանություն 100 օրով․ Սպարտակ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 18:50
Ժոզե Մոուրինյուն արձագանքել է «Ռեալ» վերադառնալու մասին լուրերին
29.04.2026 | 18:39
Ադրբեջանցի դիվանագետը ազատազրկման է դատապարտվել 70 կիլոգրամ ոսկու մաքսանենգության համար
29.04.2026 | 18:26
Լոնդոնում դանակահարության հետևանքով վիրավորվել են հրեական համայնքի երկու անդամներ
29.04.2026 | 18:19
«Յուվենտուսի» ակադեմիայի ծրագրի իրականացումը նոր էջ է բացելու հայկական ֆուտբոլում․ Ալֆրեդ Սադոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 18:13
Սահմանազատումից մինչև առևտուր․ ինչ հարցեր են քննարկվել Մուստաֆաևի հետ Աղվերանում
29.04.2026 | 18:10
Ադրբեջանի պատվիրակությունը հեռացավ Աղվերանից // Բեռնատարների հայ վարորդների խնդիրը ՌԴ-ում լուծվել է. ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 18:06
Միրզոյանը և Բարոն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումն ու Մակրոնի այցը
29.04.2026 | 17:50
Լա՛վ է, Սամվել Կարապետյանը վերջապես ասաց՝ Քոչարյանի և Ծառուկյանի հետ կոալիցիա կկազմեն, վատ է՝ չասաց ով է վարչապետի թեկնածուն․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:44
Բեռլինում ձերբակալվել է Ղազախստանի քաղաքացի՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով
29.04.2026 | 17:33
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ամփոփել է Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցերի հաղորդմամբ՝ այսօրվա նիստում ուսումնասիրվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են, իբր, «պատերազմի ընթացքում Հայաստանի կողմից Ադրբեջանի էկոլոգիային և տնտեսությանը դիտավորյալ վնաս հասցնելուն»։

Նշվում է, որ Արցախի տարածքների գրավումից հետո իրականացվել են ստուգումներ, որոնց ընթացքում որոշվել է յուրաքանչյուր շրջանի և գյուղի վնասը։

Պետական ​​մեղադրողը տվյալներ է հրապարակել, իբր, «Զանգելանի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Գուբադլիի, Աղդամի, Մարտունիի, Շուշիի, Լաչինի և Քարվաճառի շրջաններում շրջակա միջավայրին և տնտեսությանը հասցված վնասի վերաբերյալ, որը ներառում է ինչպես ծառերի ոչնչացումը, այնպես էլ օգտակար հանածոների հանքավայրերի անօրինական շահագործումը»։

Նշվում է, թե «թալանի արդյունքում ստացված եկամուտները կամ այլ նյութական ակտիվներն օգտագործվել են հայկական բանակի կողմից կազմավորված զինված ստորաբաժանումներին, օտարերկրյա պետություններից վարձկաններին ֆինանսավորելուն, նրանց տարբեր տեսակի զենքեր, հագուստ, սնունդ և այլնով ապահովելու, զինված կազմավորումների մարտական ​​պատրաստվածությունը բարձրացնելու համար»։

Հիշեցնենք՝ հունիսի 3-ին տեղի ունեցած նախորդ դատական նիսոտւմ ներկայացվել էր, իբր, Արցախյան 44-օրյա պատերազմի  ժամանակ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի թիրախավորումը, տարբեր բնակավայրերի ենթակառուցվածներին հասցված վնասը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի