Ավարտվել է ամուսիններին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Լուրեր

14.07.2026 | 16:38
Քաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մահացել․ վարչական շրջանի ղեկավարը՝ դեպքի մասին
14.07.2026 | 16:26
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադն արձագանքել է NYT-ի՝ վերջինիս Իսրայելի կողմից հավաքագրված լինելու մասին հրապարակմանը
14.07.2026 | 16:17
Ֆրանսիան պատմության ամենամեծ շքերթի ընթացքում ցուցադրել է ռազմական հզորությունն ու դաշնակիցների հետ միասնությունը
14.07.2026 | 16:14
«Կանաչ գոտուց դուրս եկանք, ասեցին՝ ոչ մի հյուրանոց»․ ինչ է պատմում Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 16:05
«Ալաշկերտը» մեկնեց Ղազախստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 16:01
Իրանը հայտնում է Բանդար Աբբասում և Բուշերում պայթյունների ու հարվածների մասին
14.07.2026 | 15:55
Գազամատակարարման պլանային դադարեցում Աղվերան բնակավայրում՝ հուլիսի 15-ին
14.07.2026 | 15:46
Կրեմլն Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Ալիևի դիրքորոշումը «սխալ» է որակել
14.07.2026 | 15:38
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ
14.07.2026 | 15:29
Ղրղզստանն արգելել է նավթի և նավթամթերքի արտահանումը ԵՏՄ երկրներ
14.07.2026 | 15:20
Բաքվում պահվող հայ գերու կյանքը վտանգված է՝ ահազանգում է փաստաբանը // Երևան-Մոսկվա չվերթի խափանում․ ԼՈՒՐԵՐ
14.07.2026 | 15:12
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» կնոջ մարմին է հայտնաբերվել
14.07.2026 | 15:02
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են թվայնացման և հանրային կառավարման ոլորտներում համագործակցության խորացումը
14.07.2026 | 14:50
Ուկրաինան և ԵՄ-ն անդամակցության բանակցությունների ևս մեկ կլաստեր են բացել
14.07.2026 | 14:42
Ռումինիա․ Էլինա Ավանեսյանը հաղթեց առաջին շրջանում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է ամուսիններին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի անասնաֆերմաներից մեկի անասնապահն իր մոտ աշխատանքի անցած ամուսիններին չի վճարել կատարված աշխատանքի դիմաց, նրանց նկատմամբ գործադրել է բռնություն, ինչի հետևանքով սպառնալիքների պայմաններում ամուսիններից մեկը դիմել է փախուստի:

«Անասնապահը շարունակել է անօգնական վիճակում գտնվող, հոգեկան վիճակով պայմանավորված իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցող և ղեկավարող, իրեն թրաֆիքինգի ենթարկելն ամբողջությամբ չհասկացող և չգիտակցող ամուսիններից մեկին ենթարկել շահագործման: Մասնավորապես՝ բացի անասնաֆերմայի աշխատանքներից, անասնապահն ամուսիններից մեկին պարտադրել է կատարել հավելյալ աշխատանքներ, ինչն ուղեկցվել է վերջինիս նկատմամբ պարբերաբար բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքներով:

Շուրջ 4 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների դիմաց ամուսիններից մեկին վճարվել է 5000 դրամ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ անասնապահը բութ գործիքների ներգործությամբ բռնություն է գործադրել ամուսիններից մեկի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Արդյունքում, վերջինս դիմել է փախուստի»,- ասված է հաղորդագրությունում։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ անասնապահի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) և 189-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: