Թեհրանի և Բաքվի հարաբերությունների զարգացման գործում շրջադարձային պահ է․ Ալիևն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, գրում է IRNA-ն։

Իրանական կողմի փոխանցմամբ՝ Փեզեշքիանը շեշտել է երկկողմ համաձայնագրերի իրականացման կարևորությունը, մասնավորապես, տրանսպորտի և էներգետիկայի կենսականորեն կարևոր ոլորտներում, նաև նշել, որ այդ պարտավորությունների կատարումը մոտ ապագայում կհանգեցնի երկու երկրների տնտեսական զարգացմանը, աճին և բարգավաճմանը։։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է, անդրադառնալով Իրանի նախագահի Բաքու այցին՝ այն գնահատել է «պատմական, կարևոր և հաջողված»։ Խոսելով ձեռքբերումների և այդ այցից հետո երկու երկրների միջև ֆինանսական կապերի ամրապնդման մասին՝ նա հույս է հայտնել, որ կառուցողական գործընթացը կշարունակվի այլ ոլորտներում, և երկու երկրների միջև հարաբերությունները կխորանան։

Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է, որ ներկայում երկու երկրների համապատասխան պետական ​​մարմինները շարունակում են ջանքեր գործադրել Մասուդ Փեզեշքիանի Ադրբեջան պաշտոնական այցի ընթացքում դրված առաջադրանքների իրականացման ուղղությամբ։ Որպես այցի արդյունք՝ նշվել է Բաքու-Թավրիզ չվերթի վերականգնումը և Բաքու-Թեհրան չվերթների թվի ավելացումը։

«Ընդգծվել է, որ ներկայում ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացման գործում շրջադարձային պահ է եկել, և հույս է հայտնվել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունները կզարգանան դինամիկ կերպով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի